>

Այսօր խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց իր նախկին հայտարարությունը, որ ժողովրդից թալանվածը վերադարձվելու է ժողովրդին։ Փաշինյանը նշեց, որ ԱԺ պատգամավորներից մեկի նկատմամաբ կա 100 տոկոսով ապացուցված գործ։




Քոչարյանի զոհերը

«Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած ոչ պաշտոնական փաստաթղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը ստացանք, մենք նախաձեռնությամբ մտնելու ենք այդ պատգամավորին կալանավորելու համար։ Կաշառքի գործ է», – հայտարարեց Փաշինյանը։




Նրա խոսքով՝ պաշտոնական փաստաթուղթը ստանալը կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ և արդեն երեք ամիս է՝ պատասխան չեն կարողանում ստանալ։



«Մի քիչ երևի մեր դեսպանատունը լավ չի աշխատում, մի քիչ երևի այդ երկրի հետ որոշ կապեր կան ու ձգձգում են՝ ամեն օր ասելով՝ էսօր-էգուց։ Բայց այդ պատգամավորը կալանավորվելու է, և դա լինելու է երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի գործը, որն իր թելերով տանելու է էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»,-հայտարարեց նա։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->