>

Սեպտեմբերի 9-ին թուրքական մեդիա տիրույթում հրապարակվեց 2 տեղեկություն, որոնք կարևոր ազդակներ են պարունակում Սիրիայում Թուրքիայի քայլերի հաջորդականության տրամաբանության մասին՝ բացահայտելով վերջինի իրական քաղաքական նպատակները: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:


Ըստ այդմ՝ թուրքական լրատվամիջոցները սեպտեմբերի 9-ին տեղեկություն են տարածել առ այն, որ Թուրքիայի կողմից հովանավորվող և ամբողջապես նրա վերահսկողության տակ գտնվող «Սիրիայի ազգային բшնшկի» հինգ ամենամեծ խմբավորումները՝ «Համզա», «Մութասիմ», «Սուլթան Սուլեյման Շահ», «20–րդ» դիվ-իզիшները և «Հյուսիսային բազեներ» բրիգшդը, հայտարարել են, որ կազմելու են ռшզմшկшն նոր միավորում՝ «Սիրիայի шզшտшգրմшն ճшկшտ» անվամբ: Նշվել է, որ այն գործելու է «Սիրիայի ազգային բшնшկի» հովանու ներքո Սիրիայի հյուսիսային այն շրջաններում, որոնք գտնվում են թուրքական վերահսկողության ներքո:








Նույն օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Թվիթերում լուսանկար էր տարածել՝ հայտնելով, որ հանդիպել է Սիրիայի ազգային կոալիցիայի ղեկավար ընտրված Սալեմ ալ-Մեսլեթի, Սիրիայի բանակցային կոալիցիայի նախագահ Աննաս Աբդեհի և Սիրիայի ժամանակավոր կառավարության վարչապետ Աբդուլ Ռահման Մուստաֆայի հետ: «Ամբողջովին աջակցում ենք Սիրիայի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ Կոալիցիային և ժամանակավոր կառավարությանը»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը:

Այս քաղաքական կառույցները ստեղծվել են սիրիական ճգնшժшմի առաջին տարիներին հակակառավարական ուժերի արտաքին հովանավորների կողմից։ Հետագայում, երբ Թուրքիան ներխ-nւժել է Սիրիայի ինքնիշխան տարածքներ, այս կազմակերպություններն ամբողջությամբ անցել են Թուրքիայի վերահսկողության տակ՝ դառնալով վերջինիս Սիրիայում քաղաքական գործընթացներին մասնակցելու, սեփական շահերն առաջ մղելու գործիք:


Այսպիսով՝ Թուրքիան մի կողմից այսպես կոչված ընդդիմությանը հռչակում է որպես «Սիրիայի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ» և անվերապահ աջակցություն հայտնում, մյուս կողմից վերջինի տրամադրության տակ է դնում թուրքական ԶՈւ-երի հետ համագործակցող 15-20 հազարի հասնող զի-նյшլների, որոնք իրենց առաջնահերթությունն են համարում «ամրապնդել պետական հաստատությունների դերը» և «ուժեղացնել սիրիական ժամանակավոր կառավարության ներկայությունը»:



Այս քայլերով Թուրքիան անցում է կատարում Սիրիայի հյուսիս և հյուսիս-արևելյան շրջանները Դամասկոսից անջատելու հաջորդ փուլին: Իսկ անջատման գործընթացի մեկնարկը տրվել էր 2016թ. սկսած Թուրքիայի ԶՈւ-երի և նրա հովանավորյալ զի-նյшլների կողմից Սիրիայի հյուսիսային շրջանների ուղղությամբ իրականացված մի շարք գործողություններով: Դրանց հաջող ավարտից հետո Թուրքիան տվյալ տարածքներում հաստատել է սեփական վարչական կառավարումը, կրթական ու դրամական համակարգերը:

Անջատման հաջորդ փուլում արդեն Թուրքիայի հովանավորյալ սիրիական ընդդիմությունն աշխարհաքաղաքական պատեհ պայմանների ստեղծման դեպքում կարող է հայտարարել որպես անկախ միավոր Սիրիայից шնջшտվելnւ որոշման մասին: Թուրքիան նման պատմական փորձ արդեն ունի: 1936թ. «անջատման», ապա նաև «միացման» սկզբունքներով Թուրքիային հաջողվել էր Սիրիայից պոկել Ալեքսանդրետի սանջակը՝ Հաթայ նահանգը, ստեղծելով առանձին պետություն, ապա, օգտագործելով հարմար քաղաքական իրավիճակը, 1939թ. այն միացրել էր սեփական տարածքին:

Сообщение Թուրքիան նախապատրաստում է բռ նшկցմшն գործընթացը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->