>

Վերջին տեղեկшտվпւթյпւնը Գпրիս-Կшպшն ճшնшպшրհից․ Ինչ է կшտшրվпւմ

Դիմակավորված ու զենքերը պարզած ադրբեջանցիներ. Գորիս-Կապան մայրուղու Որոտանի հատվածում իրավիճակն անփոփոխ է:

Մի քանի տասնյակ իրանական բեռնատարներ են կանգնած սպասում, որ ադրբեջանցի ոստիկաններն ու սահմանապահները ստուգեն փաստաթղթերը, նաև գումարային պահանջ են ներկայացնում վարորդներին: Սա, ըստ ադրբեջանական կողմի, ճանապարհային հարկ է:

«260 դոլար փող ուզեցին, բայց չունեի, որ տայի, ասացին՝ վերադառնալուց կտաս, ես էլ գործատիրոջս ասացի, որ այդ գումարն ուղարկի, որպեսզի կարողանամ վերադառնալ Իրան», — «Ազատությանն» ասաց իրանցի վարորդներից մեկը։




Քոչարյանի զոհերը

Կային տեղեկություններ, որ ադրբեջանական կողմն արդեն երկու իրանցիների է ձերբակալել: Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանը հաստատեց տեղեկությունը: Նրա խոսքով` երկու վարորդներին ձերբակալել, տարել են:





Ահազանգեր կային նաև, որ ճանապարհի այդ հատվածում երեկ ադրբեջանցիները կանգնեցրել են նաև դեպի Կապան սնունդ տանող երեք հայ վարորդների, ստուգել նրանց փաստաթղթերը: Գորիսի փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ այս ահազանգը ստուգվում է:

Արդեն չորրորդ օրն է` Ադրբեջանը միջպետական մայրուղու Որոտանի հատվածում իրանական բեռնատարների ստուգումներ է սկսել:

«130 դոլար Երևան գալու համար են ուզում, 250 դոլար էլ` Երևանից գնալիս: Մենք չենք տվել, քանի որ ավելի շուտ ենք եկել, բայց մեզնից հետո եկած մեքենաների վարորդներից գումար ուզել են: Հիմա դեռ այստեղ ենք, բայց մենք հետ ենք գնալու, և մեզնից էլ են 250 դոլար ուզելու: Մեզնից հետո եկողներից ենք իմացել: Ասում են` եթե չտաք փողը, տարածքով չեք անցնի», — ասում է վարորդներից մյուսը:

Իրանցի վարորդներն ասում են` եթե այսպես շարունակվի, պետք է հրաժարվեն Գորիս-Կապան ճանապարհից ու բեռները տեղափոխեն Տաթևի այլընտրանքային ճանապարհով, որն այժմ նորոգման փուլում է:


Գորիս-Կապան ավտոճանապարհի` Ադրբեջանի հսկողության տակ անցած 21 կիլոմետրը պարբերաբար է թեմա դառնում: Այլընտրանքային, անվտանգ ճանապարհների կարիք կա նախ մեր անվտանգության համար, ասում են սյունեցիները: Որոտան և Շուռնուխ գյուղերն այս միջպետական մայրուղու փակման դեպքում շրջափակման մեջ են հայտնվում: Որոտանցիների համար Խոտ գյուղով մարզկենտրոնին ու մայրաքաղաքին միանալու անտառային ճամփա կա, սակայն այն դժվարանցանելի է հիմա, ձմռանն էլ փակվում է:

Շուռնուխում էլ նոր ճանապարհի կարիք կա, որպեսզի միանան Տաթևի ճանապարհին: Վարչական ղեկավար Հակոբ Արշակյանի տեղեկացմամբ՝ ամիսներ առաջ այդպիսի մի նախագիծ քննարկվեց, բայց հարցումները ցույց տվին, որ շուռնուխցիների համար հրատապ թեմա չէ.

«Կարմիր խաչը մտավ տները, ամեն մեկին առանձին հարցրեցին` պե՞տք է այդ ճանապարհը, թե՞ ոչ: Ամեն դեպքում գյուղի մի հատ կորիզ ունենք, այդ կորիզը դեմ կանգնեց այդ ճանապարհին. մեկն ասաց` մենք փախչող չենք, մյուսն ասաց` էդ ճանապարհի փոխարեն կով տվեք, պահենք, կալբաս տվեք, ուտեմ»:

Նախորդ ամսվա վերջին, երբ ադրբեջանական կողմը երկու տարբեր հատվածներում փակեց միջպետական մայրուղին, այլընտրանքային, անվտանգ, թիկունքային ճանապարհի հարցը նորից օրակարգ մտավ:

«Կառավարությունից են եկել, տրանսպորտի նախարարությունից, տարածքայինից, նայել են այլընտրանքային ճանապարհ, ուղղակի արդեն այլ կողմով է դուրս գալիս` մի քիչ ավելի երկար: Չգիտեմ` ոնց ենք որոշել, բայց պիտի լինի, թե ոնց, չգիտեմ», — ասում է Հակոբ Արշակյանը:



Տաթևի ճանապարհին միանում է Շուռնուխի մի անտառային արահետ, որով կարող են միայն վիլիսներն անցնել, ասում է Հակոբ Արշակյանը: Նոր ճանապարհը, հույս ունեն, կլուծի նաև արոտավայրեր հասնելու խնդիրը: Այս պատերազմից հետո Շուռնուխը կորցրեց հիմնական արոտավայրերն ու Գյուղի ներքևի թաղը:

Մայրուղու ներքևում հիմա ադրբեջանցիներն են: Այնտեղ միայն մի տուն է, որ մնացել է հայկական: Լաուրա Թովմասյանի համարյա բակում է գտնվում Շուռնուխքենդ ցուցանակը:

Ադրբեջանական դարձած այս հատվածում, շուռնուխցիների հաշվարկով, մոտ 70 ադրբեջանցի է մշտապես տեղակայված: Նրանց միակ հայ հարևաննները Լաուրա Թվմասյանն է ամուսնու հետ:

Ասում է՝ իր բակին ադրբեջանցիները մոտենում են միայն Շուռնուխքենդ ցուցանակը խնամելու համար. «2-3 շաբաթը մեկ անգամ գալիս են, իրենց ցուցանակին նայում, կարող է տառը ծռված լինի, ընկած լինի, ուղղում, գնում են»:

Լաուրա Թովմասյանն ասում է՝ իրեն ապահովության զգացում են փոխանցում հայ սահմանապահները, որ նույնպես մի քանի մետրի վրա են: Այնուամենայնիվ, ասում է՝ կյանքն ադրբեջանական դարձած թաղում տխուր է, հյուրեր չկան, ո՞վ կգա, մեղմ ասած, սահմանամերձ տուն.

«Հյուրերը քչացել են, ասենք աշխուժություն չկա, թոռնիկներս էին գալիս-գնում, հիմա հազվադեպ են գալիս-գնում: Էլ ասենք հետաքրքրություն չկա էլի»:

Տիկին Լաուրան սահմանագծման աշխատանքներին է սպասում, որ մի փոքրիկ հարց հստակեցնի՝ իրենց գոմի կեսը ադրբեջանական է, կեսը հայկական, իսկ ո՞ր պետության տարածքում կմնա փոքրիկ սալորենին:

Сообщение Վերջին տեղեկшտվпւթյпւնը Գпրիս-Կшպшն ճшնшպшրհից․ Ինչ է կшտшրվпւմ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->