>

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողներին ասաց, որ պայմանավորվածությունը չեն խախտում, Նիկոլ Փաշինյանին չեն ընտրելու վարչապետ:




Քոչարյանի զոհերը

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթի այն հատվածին, որ առանց Ընտրական օրենսգքրի փոփոխությունների, ՀՀԿ-ն քիչ շանսեր ունի ընտրվելու, Բաղդասարյանը պատասխանեց. “Ընտրական օրենսգրքի փոփոխությունը ընտրությունից մեկ ամիս առաջ բավական լուրջ խնդիր է, վատ է ազդում մեր հեղինակության վրա: Դա պետք է գիտակցեն բոլորը՝ ընտրություններից մեկ ամիս առաջ չի կարելի Ընտրական օրենսգիրք փոխել”:




Դիտարկմանը, որ այդուհանդերձ ընտրական օրենսգրքի փոփոխությունը ՀՀԿ շահերից է բխում, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. “Ես խնդրում եմ մի անձնավորեք, թե ում շահերից է բխում: Դեկտեմբերի ընտրություններն ո՞ւմ շահերից են բխում”:



Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->