>

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում անդրադարձավ Հայաստանում ԼԳԲՏ ֆորում կազմակերպելու շուրջ բարձրացված աղմուկին՝ նշելով, որ հանձնարարել է ճշտել, թե ինչ ֆորում է, ով է կազմակերպում, ինչի համար:


«Ինձ համար ընտանիքի հայկական մոդելը բարձրագույն արժեք է: Էստեղ որեւէ կասկած չկա, բայց ես ուզում եմ մի դեպք պատմել.







Քոչարյանի զոհերը

Վերջերս Փարիզում էի պաշտոնական այցով, սենյակում սուրճ պատվիրեցի, մի տղա սուրճը բերեց, ասաց՝ վա՜յ, բարեւ Ձեզ, պարոն վարչապետ:

Պարզվեց՝ հայ էր, Հայաստանի մարզկենտրոններից մեկի բնակիչ: Մարզի անունը չեմ ասում, որ տեղի ժողովուրդը չնեղանա:


Ասացի՝ հեղափոխություն է եղել, ներգաղթի մասին չե՞ս մտածում: Ասաց՝ հազիվ եմ փախել Հայաստանից, հիմա այստեղ ապրում եմ ընկերոջս հետ, որը էլի մեր քաղաքից է:


Ես սա ինչի՞ համար եմ ասում. կարծում եմ, որ այս խնդիրը քննարկելիս, բացի մեր վերաբերմունքը արտահայտելը, հասկանանք՝ սա մեզ համար խնդիր է, թե՝ ոչ»,-ասաց Փաշինյանը:

Աղբյուր՝ Lurer.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->