>

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդուն` Դավիթ Սեդրակյանին պատկանող «Դավիթ և Էլինա» ՍՊԸ-ում չարաշահումներ են հայտնաբերվել, որի շրջանակներում քրեական գործ է հարուցվել և մեղադրանք առաջադրվել ընկերության տնօրենին և տեխնիկական սպասարկման կայանի պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:


Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:







Քոչարյանի զոհերը

Ընկերության չարաշահումներ մասին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ, չնայած չի նշվում, թե ում է պատկանում «Դավիթ և Էլինա» ՍՊԸ-Ն, սակայն ԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ ընկերության հիմնադիրը և 100% բաժնետերը Դավիթ Սեդրակյանն է։

Պետությանը պատճառված վնասի համար «Դավիթ և Էլինա» ՍՊ ընկերության կողմից վերականգնվել է 100.000.000 ՀՀ դրամ։


Նկատենք, որ Դավիթ Սեդրակյանը, չնայած երիտասարդ տարիքին, բավականին հարուստ կենսագրություն ունի։ Դեռ 24 տարեկանում նա եղել է Էրեբունու թաղապետի տեղակալ: Ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ՝ ՀՀԿ ընտրացուցակով։ Զբաղեցրել է նաև ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։


Միաժամանակ, կրտսեր Սեդրակյանը «Դավիթ և Էլինա» և «Դռագսման» ՍՊԸ-ների հիմնադիրն է և 100% բաժնետերը, ինչպես նաև հանքատեր է՝ տիրապետում է հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող «ԴԻ ԷՅ Մայնինգ» ընկերության 50 տոկոս բաժնեմասին:

Աղբյուր՝ ԼՈՒՐԵՐ․com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->