>

Մոտակա 10 տարվա ընթացքում Վրաստանի ավտոպարկի 90 տոկոսը կփոխարինվի էլեկտրոմոբիլներով: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Նրա խոսքով, Վրաստանի կառավարությունն առաջիկա 10 տարիներին երկրի ավտոպարկի 90 տոկոսն էլեկտրոմոբիլներով փոխարինելու ծրագիր է մշակել:




Քոչարյանի զոհերը

«Համապատասխանաբար, Վրաստանը կլինի աշխարհում միակ պետությունը, որ նման կարճ ժամանակահատվածում կկարողանա իր ավտոպարկը փոխարինել էլեկտրոմոբիլներով: Սա շատ ամբիցիոզ ծրագիր է»,- նշել է վարչապետը:




Նա նշել է, որ կառավարությունը հստակ արտոնություններ է տրամադրել էլեկտրոմոբիլներին:


«Դրանք ներկրման դեպքում փաստացի չեն հարկվելու: Քայլ առ քայլ Վրաստանի կառավարությունը մեծացնելու է էլեկտրոտրանսպորտի ու ավանդական ավտոմեքենաների մաքսազերծման ծախսերի տարբերությունը»,- ասել է Մամուկա Բախտաձեն:

Նա նշել է, որ Վրաստանի կառավարությունը նաեւ զարգացնելու է ենթակառուցվածքները էլեկտրոմոբիլների համար, ինչպես նաեւ ֆիսկալ խթաններ է դնելու այդ մեքենաների ձեռք բերման շահավետությունը բարձրացնելու տեսանկյունից:


«Մենք գործի ենք դնելու լիզինգային սխեմաներ, համաձայն որի՝ սպառողը ձեռք է բերում էլեկտրոմոբիլ՝ վառելիքի տնտեսման հաշվին, իսկ հինգ տարվա ընթացքում կգնի ավտոմեքենան առանց ավելորդ ծախսերի»,- ասել է նա:

Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->