>

Սծեռվա բլոգը գրում է՝

Երեկ մեծ աղմուկ բարձրացավ՝ կապված հեղափոխության օրերին վաստակավորի կոչումից հրաժարված արտիստների հետ, երբ բազմաթիվ մարդիկ իրենց խաբված զգացին։ Տես, է՜, ո՞ւմ մտքով կանցներ, որ արվեստագետներին, որոնց այդքան սիրում էինք, որոնք երբեք բողոքելու առիթ չեն ունեցել, թե գնահատված չեն, կչարաշահեն մարդկանց վստահությունը։




Քոչարյանի զոհերը

Չնայած, ի՞նչ նոր բան կա որ, մեր բոմոնդը միշտ էլ հայտնի է եղել իր անսկզբունքայնությամբ ու քծնանքին հակվածությամբ, դրա առհավատչյան էլ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումն էր մշակութային գործիչների հետ։ Մի քանի էժան լայքի համար տղամարդու տված խոսքն օդում կթողեն՝ հուսախաբ անելով բոլորին ու ասելով, որ հրաժարվել են այդ կոչումից, այնինչ իրականում անգամ չեն էլ դիմել ինչ-որ մեկին դրա համար, ինչը, սակայն, որևէ կերպ չի խանգարում շարունակել ստելը։




Կարծում եմ՝ ոմանք իրենց ամոթն ընդհանրապես կորցրել են։ Հայտնի նյութը կարդալիս ինձ հատկապես հունից հանեց Նիկա Բաբայանի ասածը, թե ինքը դիմումը նախագահի անունով դեռ ամիսներ առաջ է ուղղարկել, ու դա ընթացքի մեջ է։ Ավելին՝ արտաքուստ պնդուկ հիշեցնող այս ինդիվիդի խոսքից ստացվում էր, որ նախագահը հայ-հայ է՝ իր ոտքերն էր ընկել, որ հակառակում համոզի, և Նիկան չանի այդ քայլը, սակայն սկզբունքային ու քաջ Նիկան չէր վարանել ու մնացել էր իր խրոխտ կեցվածքին։

Ինչո՞ւ է պարոն Բաբայանին թվացել, թե իր ասածները ոչ ոք չի փորձելու ստուգել, իսկ ստուգելուց հետո՝ պարզել իրողությունը։ Հետաքրքիր է, նա իրեն ինչպե՞ս է զգում խաբեբայի պիտակով ու այսքանից հետո ինչպե՞ս է դուրս գալու փողոց ու նայելու մարդկանց աչքերին, չէ՞ որ մի անգամ խաբելուց հետո նա կրկին էր ստում, երբ հավաստիացնում էր, որ իր դիմումն ընթացքի մեջ է, մինչդեռ պարզ ու պաշտոնական պատասխան կա, որ նա ոչ մի դիմում էլ չի ներկայացրել, որ մի բան էլ դրան ընթացք տրվեր կամ էլ չտրվեր։ Եթե դիմում չես գրել, մի՞թե ավելի ազնիվ չէ ասելը, որ չես դիմել, կամ գոնե մնացածի նման կարելի էր ուղղակի հրաժարվել մեկնաբանելուց։


Եթե ինչ-որ առիթով խոսելու հնարավորություն է լինում, պարոն Բաբայանը շտապում է առաջ քաշել իր տարիքն ու վաստակը, իսկ ստելիս մոռացել էր այդ մասին։ Փաստորեն, մեր օրերում արժեքներն էլ են փոխվել։ Հիմա պետք է երկերեսանի ու կեղծավոր լինես, որ կարողանաս գտնել քո տեղը կյանքում։ Ի դեպ, նույնն էլ կարելի է ասել Ռոբերտ Հարությունյանի մասին, թե բա՝ հետս նենց խոսեցին, որ էլ իմաստ չունի, բայց դիմումն ընթացքի մեջ է։ Մեծ մարդ ես, ինչո՞ւ ես առանց կարմրելու ստում։


Կամ էլ թե չէ Մկրտիչ Արզումանյանը։ Այ ախպեր, խելոք սթրվի տեղդ էլի։ Հասկանում ենք, որ Հայկոյի փառքի դափնիները հանգիստ չեն տալիս, ու քեզ մոտ պարբերաբար ցանկություն է առաջանում հետևելու նրա օրինակին ու արժանանալու փողոցի ծափահարություններին, բայց ախր քո մոտ դա էլ ավելի խղճուկ ու անհեթեթ է ստացվում, քան Հայկոյի մոտ, ով ամիսներ անց ստիպված է լինում բացատրել, որ տրանսպորտի թանկացման հարցում ինքը դեմ ըլլալով կողմ ա, կարմիր գծերի հարցում կողմ ըլլալով դեմ ա։ Հիմա դու ի՞նչ ես մեյդան ընկել, ի՞նչդ ա պակաս, որ Հայկոյի՝ առանց այն էլ կասկածելի վարքն էլ ավելի անհաջող ֆեյքելով ես զբաղվում։

Ամոթ է, պարոնա՛յք, ա-մոթ։ Հայտնի ֆիլմում ասվում էր՝ ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան, իսկ ես իմ կողմից կհավելեմ, որ, շնորհիվ ձեր նմանների, հաճախ ցանկություն կա «մտավորական» բառում Ր տառի փոխարեն Ռ տեսնելու։

Նյութի աղբյուր՝ ster-va.blogspot.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->