>

Պատմականորեն այնպես է դասավորվել, որ ձախլիկներից միշտ վախեցել և զգուշացել են։ Շատ ազգերի մոտ ձախ ձեռքը համարվում է կեղտոտ ձեռք, նրանով չի թույլատրվում հաց ուտել կամ բարևել։

Հետաքրքիր փաստ №1

Ձախլիկների մեջ շատ են հայտնի մարդիկ՝ գիտնականներ, բանաստեղծներ և կոմպոզիտորներ, քաղաքական գործիչներ։ Աջլիկների և ձախլիկների միջև տարբերությունը չի սահմանափակվում միայն նրանով, թե որ ձեռքով են գրում։ Նրանց մոտ այլ է նաև ուղեղի աշխատանքը։ Նրանց մոտ լավ է զարգացած ուղեղի աջ կիսագունդը, որը արվեստի և կրեատիվության պատասխանատուն է։




Քոչարյանի զոհերը

Հետաքրքիր փաստ №2




Լեոնարդո դա Վինչին, Նիկոլա Տեսլան, Ֆրիդրիխ Նիցշեն ձախլիկ են եղել։ Ամբողջ աշխարհը հիանում է Լև Տոլստոյի, Ալեքսանդր Պուշկինի, Մարկ Տվենի ստեղծագործություններով, որոնք գրվել են հենց ձախ ձեռքով։ Բավականին շատ ձախլիկներ կան նաև քաղաքական գործիչների մեջ՝ Մակեդոնացի, Գանդի, Նապոլեոն, Չերչիլ, Ֆիդել Կաստրո, Վիկտորիա թագուհի և այլն։

Հետաքրքիր փաստ №3

Սուսերամարտի, բոքսի, թենիսի չեմպինների մեջ էլ են շատ ձախլիկները։ Հավանաբար դրա պատճառն այն է, որ այսպիսի սպորտսմենները բավականին անհարմար մրցակիցներ են աջլիկների համար։ Աշխարահռչակ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան նույնպես ձախլիկ էր։


Հետաքրքիր փաստ №4

Ձախլիկների թիվը գնալով աճում է։ Վերլուծությունների համաձայն՝ նրանց թիվն այսօր հասնում է 500 միլիոնի։ Օգոստոսի 13-ին նշվում է նրանց օրը։ Նրանց մեծ մասը բնակվում է հարավային կիսագնդում։ Գիտնականները կարողացել են հայտնաբերել այն գենը, որը պատասխանատու է ձախլիկության համար։ Եթե երկու ծնողներն էլ նախընտրում են օգտագործել ձախ ձեռքը, ապա 46% հավանականությամբ իրենց երեխան նույնպես ձախլիկ կինի։


Հետաքրքիր փաստ №5

ԽՍՀՄ-ում գտնում էին, որ ձախլիկ երեխաներին անպայան պետք է սովորեցնել աջ ձեռքով գրելուն։ Տարիներ անց նկատելի դարձան այսպիսի փոփոխության վատ կողմերը։ Միայն 1986 թվականին համապատասխան օրենք ընդունելով դադարեցին ձախլիկներին բռնի կերպով աջ ձեռքին սովորեցնելը։

Հետաքրքիր փաստ №6

Բացի ձախլիկներից և աջլիկներից՝ կան նաև մարդիկ, ովքեր երկու ձեռքով էլ կարողանում են աշխատել։ Այսպիսի մարդկանց մի մասը մտածված են իրենց մոտ զարգացրել այս հատկությունը, մյուսներն էլ այն ձախլիկներն են, ովքեր բռնի կերպով աջ ձեռքին են սովորել։ Այդպիսին է նաև ՌԴ նախագահ Վ. Պուտինը։

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->