>

Տարիներ առաջ լսեցի էս պատմությունը:

Խորեն Աբրահամյանն ու Ալբերտ Ազարյանը մի գեղեցիկ կնոջ հետ մոսկավյան ռեստորաններից մեկում ճաշում են:







Քոչարյանի զոհերը

Հնչում է դանդաղ երաժշտություն: Մեկ էլ կողքի սեղանից մի աժդահա հարբած ռուս գալիս ետևից ձեռքերը դնում է Ազարյանի աթոռին ու լկտի տոնով պահանջում, որ կինն իր հետ պետք է պարի:


Խորիկը մի սաստող հայացք է գցում սրա վրա, որը սկզբում ոչ մի ազդեցություն չի ունենում:


Ազարյանը չի էլ պտտվում, տեսնի թե ով է: Մեկ էլ Խորիկը նկատում է, որ էս ռուսի դեմքը սկսում է այլայվել: Տպավորություն էր, որ փորձում է հեռանալ, բայց ինչ որ բան խանգարում է:

Տենց մի քանի վայրկյան, նկատում է, որ Ազարյանն էնպես ա հենվել աթոռին, որ սրա մատները ճզմվել էն Աբոյի մեջքի մկանների սեղմումից:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->