>

ԱԺ «Ծառուկյան դաշինք» խորհրդարանական խմբակցությունը բացարձակապես չի նպաստել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների չընդունմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Նա նշեց, որ խմբակցության 4 պատգամավորի ներկայության պարագայում անգամ նախագիծը չէր կարող ընդունվել, որովհետև այն սահմանադրական օրենք էր, և պետք էր 63 կողմ ձայնի առկայություն։ «Այնպես որ, այստեղ ԲՀԿ պատգամավորների բացակայությունը փնտրելն անօգուտ բան է»,- նշեց  նա։




Քոչարյանի զոհերը

Հարցին՝ արդյո՞ք արտահերթ  նիստին բացականեր կլինեն, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ներկա կլինի, Գևորգ Պետրոսյանը դժվարացավ պատասխանել։




Անդրադառնալով հարցին՝ արդյոք որպես պատգամավոր, ով պարբերաբար քննադատում է ԼԳԲՏ համայնքին, պատրաստվո՞ւմ ԼԳԲՏ  ֆորումի տապալման դեմ իրականացվելիք ակցիաներին մասնակցել, Գևորգ Պետրոսյանն ասաց.

«Ես եթե մասնակցեմ, ոչ թե որպես պատգամավոր եմ մասնակցելու, այլ որպես հայ մարդ, հայ տղամարդ, որ սկզբունքորեն դեմ է, որ համասեռամոլությունը թափանցի ավանդական ընտանիք։ Գիտեմ, որ այս ելույթիցս հետո շատերն են գրոհելու իմ ուղղությամբ, բայց դա ինձ չի վախեցնում, եթե ինձ պետք է վախեցնի ավանդական ընտանիքի մասին խոսելը, ուրեմն ամոթ է, որ ես ընդհանրապես Հայաստանի պետական ապարատում տեղ ունենամ:


Չեմ ասում՝ տվեք, սպանեք, բռնության կոչ չեմ անում, ես ընդամենը դեմ եմ, որ այդ երևույթները թափանցեն հայկական ընտանիք ու մեր ուսումնական հաստատություններ։ Գտնում եմ, որ մեր համար դա ազգային և պետական անվտանգության սպառնալիք է»,- նշեց նա։ Պետրոսյանը նաև նշեց, որ այսօր ՀՀ-ում ծնելիությունը վատ ցուցանիշ է գրանցում, ժողովրդագրական իրավիճակը ևս վատ է»,-շեշտեց նա:


Գևորգ Պետրոսյանը հավելեց, որ համայնքի հետ կապված  բազմաթիվ հարցեր կան:

«Պատերազմող երկիր ենք, շատ հետաքրքիր է՝ արական սեռի երկու ինչպիսի շփումից պետք է գոյանա սերունդ, որը ապագայում ստանձնի սահմանների պաշտպանությունը։ Ձեզ հայտնի՞ է այսպիսի միջոց։ Ես անձամբ գիտեմ, որ նման միջոց հայտնի չէ»,-եզրափակեց նա:

Աղբյուր՝ Tert.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->