>

Հասարակական հիմունքներով ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Երեկ` ԱԺ-ում, Նիկոլի ելույթում հոգուս դիպչողն այն էր, որ տեսել ու զգացել է, թե ոնց իր աչքի առաջ մարդ քանդուքարափ է լինում։ Ունեցել եմ շատ առիթներ կրկնելու հետևյալ միտքը՝ մարդ իր կյանքում երեք գլխավոր փորձության է առերեսվում ու եթե կարողացավ դիմանալ, ապա կմնա ՄԱՐԴ։







Քոչարյանի զոհերը

Դրանք են` փողի փորձությունը, փառքի փորձությունը և իշխանության փորձությունը։


Այսօրվա դրությամբ (1988-ից սկսած` մինչ երեկ) այս երեք փորձություններն ամբողջովին դիմակայած ու նույն ՄԱՐԴԸ մնացած ընդամենը 10-ին ունեմ իմ արժեքային գնահատման դաշտում, ու երևի նրանցով Աստված ինձ պարգև է արել։


Այսքանը: Հուսամ այս մի անգամ գրածս հակիրճ է ու այնքան ժամանակ չի խլի, որ ասեն` երկար էր, ոʹչ կարդալն էր ստացվում, ոʹչ նայելը»։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->