>

Բшքվի մпւղшմբшզի նпր սպшռնшլիքը․ ՀՀ-ն՝ եrկընտրшնքի шռջև

Պուտինյան «Անմահ գնդի» թուրքական քայլերթը: Իր համանուն երկում Մոցարտը սա նկատի չուներ

Բաքվի մուղամբազը եւ ՀՀ վարչապետի, ինչպես պարզվեց ՄԱԿ ԳԱ նստաշրջանից, հալալ «ախպերը», նորանոր հոխորտանքներով է հանդես եկել «ադրբեջանական այլեւս հավերժ հաղթական ժողովրդի» առջեւ:

loading...



Հայերի հասցեին լուտանքների տարափից անմիջապես հետո տեղի է ունեցել ռուսական դեղատոմսով բեմականացված «մեռելների երթը» երբեմնի հայկական Բաքվի փողոցներով


«Անմահ գունդ» անվամբ ռուսական պետության անմիջական հովանավորության տակ անցած ժողովրդական համեստ եւ անկեղծ ծեսը ի հիշատակ 1941-1945 պատերազմում զոհված նախնիների, պարտադրվել էր նաեւ հայերին: Այն, նույնիսկ, որդեգրվել էր ՀՀ նախագահի, Երեւանի քաղաքապետի եւ այլոց կողմից 2019-ին:





Բարեբախտաբար «կազյոնի» երախտապարտության, հեթանոս կռապաշտության եւ կոլեկտիվ էկսհիբիցիոնիզմի պրոպագանդան ժողովրդի զգոնության շնորհիվ ներգործություն չունեցավ:

Քաղաքակրթական ագրեսիայի այն ակտերը, որ Մոսկվայում մշակված մանրամասն ծրագրի ծիրում հարվածում են պատերազմի կորուստների բնական ցավից, առավել՝ իշխանավորների սրիկայությունից մոլորված հայ ժողովրդին, բազմազան են:

Դրանք խոցում են կրոնը, լեզուն, պատմական հիշողությունը. այս Սեպտեմբեր 21-ին Երեւանի երկնքում ռուսական դրոնները արցախյան խորհրդանիշ չնկարեցին:


Ռուսական հեթանոսություն պատվաստելու վերջին փորձը կատարվել էր 2020-ի ավարտին՝ գերիներին վերադարձնելու նպատակով դեպի միակ փրկարար, ինչպես հայտարարվում էր, ռուսական դեսպանատուն երթերի պատրվակով:

Թոխատյան-Գրիգորյան ամպլուափոխ զույգի հորդորներին բարեբախտաբար շատ քչեր արձագանքեցին:

Գերմանական եւ ճապոնական ֆաշիզմի դեմ պայքարում ընկածների հիշատակի վրա մակաբուծելու մարմաջը Բաքվում նոր եւ միանգամայն տրամաբանական դրսեւորում է ստանում:

Ռուսական հեռուստաալիքներով ցուցադրվող Ալիեւների զույգի մեյմունությունը զուգորդվում է «Մեծ Հայրենականին ադրբեջանական ժողովրդի սխրանքի» մասին լավ մշակված թեզով:



Հիշենք, որ Կրեմլի պրոպագանդայի անխոնջ ջանքերի շնորհիվ ռուս հանրության համար հայ ժողովուրդը «ֆաշիստ» Նժդեհի հետեւորդն է, Մարգարիտա ու Տիգրանի, Ռոման ու Կարենի խղճուկ բացառությամբ: Իսկ ֆաշիստների գլուխները պետք է ջարդել, այդպես չէ՞:

Խոսքը պատերազմում 333000 զոհված հայ «ֆաշիստների» մասին է՝ 60 հազար «ադրբեջանցիների» դիմաց: Մարշալների եւ գեներալների շարասյուների մասին է, որոնց հիշատակը անարգվում է թուրքի գրաված Արցախի շրջաններում՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ «մաշայի» քմծիծաղների ներքո:

Այն թուրքի, որ նմուշի համար գոնե մեկ գեներալ չտվեց խորհրդային հայրենիքին:

Հիշատակը պղծելու, քաղաքական շահարկման նյութ դարձնելու, հաղթանակի թե պարտության վրա հավասարապես մակաբուծելու, ցավոք մեզանում էլ առկա, միտումները բաց տեսքով ներկայացրած մուղամբազին պետք է շնորհակալություն հայտնել:

Այսպես կոչված «հաղթանակի» առթիվ յոլդաշը շատ ուրիշ բաներ էլ ասաց ու արեց, որոնք Երեւանի կառավարիչներին դուր չեն գալու: Բայց դրանք նրանց տեսցնելու ենք, ինչպես ասում են Գյումրիում:

ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, Ezerk. am

Сообщение Բшքվի մпւղшմբшզի նпր սպшռնшլիքը․ ՀՀ-ն՝ եrկընտրшնքի шռջև появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin