>

Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն առաջիկայում կարող է դառնալ ռուսական «Зарубежнефть» պետական ընկերության տնօրենների խորհրդի անդամ:


Այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում կատարելով իր աղբյուրին:







Քոչարյանի զոհերը

Ինչպես հայտնել է պարբերականի աղբյուրը, Կարեն Կարապետյանը կարող է ստանալ անկախ տնօրենի պաշտոնը, որն այս պահին զբաղեցնում է ֆինանսիստ Հրայր Սիմոնյանը, ով «Интер РАО» ընկերության ղեկավար Բորիս Կովալչուկի խորհրդականն է:


ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի ներկայացուցիչ Իլյա Ջուսը «Կոմերսանտ»-ին հայտնել է, որ նման նշանակման հրաման չկա, սակայն չի հերքել այդպիսի հրամանի նախապատրաստման հնարավորությունը:


Աղբյուր՝ 168.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->