>

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում անցկացվել է «Հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար խնդիրների հետևանքները» թեմայով քննարկում:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․Տшրшծվшծ լпւրերը հшստшտվեց․ Ղшզшնչեցпցը նпր шնпւն пւնի․

loading...




aravot.am-ն է գրում՝ նշելով, որ քննարկման էր դրված նաև համանուն բանաձևը:





Բանաձևը պատրաստվել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանի զեկույցի հիման վրա:

Վեհաժողովը զեկույցում մտահոգություն է հայտնել մոտ 30 հայերի ճակատագրի վերաբերյալ, որոնց տեսել են, լուսանկարել կամ տեսանկարահանել գերության մեջ, բայց որոնց գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չկա: Վեհաժողովը տագնապած է այն պնդումներից, որ այդ անձինք ենթարկվել են հարկադիր անհետացման և, հնարավոր է, սպանվել են: Հետևաբար, Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին քննել այդ մարդկանց դեպքերը և համապատասխան տեղեկություն տրամադրել ՄԻԵԴ-ին և Հայաստանին:


Բանաձևի քվեարկությունից առաջ ծավալված քննարկման ընթացքում ԵԽԽՎ պատվիրակներից շատերը մտահոգություն հայտնեցին, որ Ադրբեջանը դեռ բոլոր հայ ռազմագերիներին չի վերադարձրել Հայաստանին, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամներն էլ հայտարարեցին, որ իրենք ամեն ինչ անում են խաղաղության հաստատման համար, սակայն հայկական կողմն է խոչընդոտում:

Բանաձևի ընդունումից առաջ ԵԽԽՎ-ում բավականին բարդ ու լարված քվեարկություն է ընթացել կապված բանաձևում առաջարկվող փոփոխությունների հետ: Հայկական պատվիրակությունն առաջարկել է, որպեսզի բանաձևի վերնագրում հայ-ադրբեջանական հակամարտություն բառից հետո նաև ավելացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտություն բառերը:

Այս առաջարկին դեմ արտահայտվեցին ադրբեջանական պատվիրակության անդամները՝ նշելով, որ դա հնարավոր չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղը իրավականորեն գոյություն չունեցող միավոր է: Այնուամենայնիվ, հայկական պատվիրակության առաջարկությունն ընդունվել է: Ադրբեջանական պատվիրակությունը ցանկացել է զեկույցում հավելել այն, որ ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնում առ այն, որ անդամ երկրներն իրենց հանձնառությունները չեն կատարում, այդ պատճառով էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերջին 30 տարիների ընթացքում նկատելի արդյունքներ չեն տվել:



Այս առաջարկությանը դեմ արտահայտվեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, թե այսպիսով Ադրբեջանը ցանկանում է արդարացնել պատերազմը՝ մանավանդ, որ Սամադ Սեիդովը սպառնաց պատերազմով: Այս առաջարկությունն էլ ընդունվեց ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնության կողմից:

Ադրբեջանական պատվիրակությունն առաջարկել էր բանաձևում ավելացնել, որ հայ վարձկաններ են մասնակցել պատերազմին: Ռուբեն Ռուբինյանը հակադրվել է՝ հայտարարելով, որ Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների օգտագործումը 44-օրյա պատերազմի ընթացքում հաստատված փաստ է, որն ընդունել են մի շարք երկրներ և միջազգային կազմակերպություններ: Ադրբեջանական պատվիրակության առաջարկությունը չանցավ:

Երկարատև բանավեճ ծավալվեց այն հարցով, որ Ադրբեջանը ցանկանում էր բանավոր առաջարկություն անցկացնել, մինչդեռ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց՝ այն հանձնաժողովի նիստում չի քվեարկվել: Զեկուցողն էլ դա ընդունեց: Սակայն Սամադ Սեիդովը պնդել է, և նիստը նախագահողն այդ առաջարկությունը դրեցլ էքվեարկության: Ռուբեն Ռուբինյանը ևս մեկ անգամ հայտարարել է՝ ընթացակարգը չի պահպանվել, և առաջարկությունն ընդունվել է ընթացակարգի խախտմամբ:

Сообщение ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․Տшրшծվшծ լпւրերը հшստшտվեց․ Ղшզшնչեցпցը նпր шնпւն пւնի․ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin