>

ԱՄՆ-ն հրшպարшկեց пրпշումը․ Տհшճ անшկնկալ Ադրբեջшնի հшմшր

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գլխավոր տեղակալ Դերեկ Հոգանը և

Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գլխավոր տնօրեն Ամանդա Սլոաթը սեպտեմբերի 27-ին հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝

loading...



Ֆրանսիայից Ստեֆան Վիսկոնտիի, ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆերի և Ռուսաստանից Իգոր Խովաևի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համանախագահները քննարկել են անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հանդիպման հաջող ընթացքը։





Նրանք նաև նշել են, որ սեպտեմբերի 27-ը Լեռնային Ղարաբաղի պատերազմի մեկնարկի մեկամյակն է և ցավակցություն են հայտնել երկու կողմերի մարդկային կորուստների համար:

Հոգանը և Սլոաթը ողջունել են համանախագահների ջանքերն ու Հայաստանի և Ադրբեջանի վճռականությունը` անմիջական երկխոսության միջոցով խաղաղության գործընթացում կրկին ներգրավվելու` ուղղված տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը:

Նրանք փոխանցել են Միացյալ Նահանգների հանձնառությունը ՝ շարունակելու աշխատել համանախագահ երկրների հետ ՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները,

այդ թվում ՝գերիների, անհետ կորածների և մարդասիրական ականազերծման աշխատանքների մասով:


Նյու Յորքում  Ֆրանսիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ, ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ջեյհուն Բայրամովն «ընդգծել է Հայաստանի կողմից պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը՝ ականապատված դաշտերի ճշգրիտ քարտեզների փոխանցման հարցով»։

«Բայրամովը նաև աջակցություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբարությունների կարգավորմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա և տեղեկացրել քայլերի մասին, որոնք մեր երկիրը ձեռնարկում է այդ ուղղությամբ», – ասվում է հայտարարության մեջ:

Իլհшմ Ալիևը կпչով դիմել է Հшյաստшնին



Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում հայտարարել է` հակամարտությունն ավարտված է, և Ադրբեջանն արդեն ասել է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին`

սահմանազատման և սահմանագծման, 2 երկրների տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա:

«Խաղաղության համաձայնագիրը կարող է խաղաղության և համագործակցության տարածաշրջանի վերածել մեր տարածաշրջանը։ Սակայն մենք դեռ չենք տեսնում Հայաստանի դրական արձագանքը մեր առաջարկին»,–իր ելույթում ասել է Ալիևը։

Նա Հայաստանին «հորդորել» է ընտրություն կատարել համագործակցության և տարածքային պահանջների միջև։

Ալիևի խոսքով` Զանգեզուրի միջանցքը, որն Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ, նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար:

Հիշեցնենք, որ օգոստոսին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` հայտարարել էր` Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքելու որևէ առաջարկ չի ստացել։

Ավելին, ինչպես նա, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել են` ՀՀ–ն պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին, իսկ ահա Ադրբեջանն այս պահին պատրաստ չէ դրան։

Сообщение ԱՄՆ-ն հրшպարшկեց пրпշումը․ Տհшճ անшկնկալ Ադրբեջшնի հшմшր появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin