>


Այս նուրբ խխունջները երկար չեն մնում սեղանին… Ու հիանալի է այն, որ այսպիսի թխվածքաբլիթ պատրաստելու համար պետք չեն հատուկ սարքավորումներ ու դժվար հասանելի բաղադրիչներ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ալյուր՝ 300 գ
  • շաքարի փոշի՝ 100գ
  • կարագ՝ 250գ
  • եգիպտացորենի կրախմալ՝ 40գ
  • վանիլի շաքար՝ 10գ
  • կիտրոնի քերած կեղև՝ 0,5թ.գ.
  • կիտրոնի հյութ՝ մի քանի կաթիլ

Պատրաստման եղանակ.

loading...









Փափկացնել կարագը, ու նշված բոլոր բաղադրիչները խառնելով՝ խմոր հունցել:

печенье ракушки

Փաթաթել տոպրակով ու մոտ կես ժամով ուղարկել սառնարանը:


печенье песочные ракушки



Մոտ 20գ քաշով կտորներ պոկել, գրտնակել կամ ուղղակի հարթեցնել ձեռքով: Սեղմել պատառաքաղով, որ խխունջի նախշ ստացվի:

Печенье «Ракушки»



Տապակը ծածկել յուղաթղթով, մեջը դասավորել նախապատրաստած կտորները՝ դրանց միջև հեռավորություն պահպանելով, քանի որ թխվելուց հետո թխվածքաբլիթները մեծանում են:

Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 13 րոպե, 180 ջերմաստիճանի ներքո:

легкое печенье

Պատրաստի թխվածքաբլիթին շաքարի փոշի ցանել կամ թաթախել շոկոլադե ջնարակի մեջ: Զարդարել ըստ ցանկության:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin