>

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն կամրջի տակ դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի և բաժանմունքի պետ Վահրամ Ենոքյանի գլխավորությամբ։


Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ դին հայտնաբերվել է Արաբկիր վարչական շրջանի տարածքում և այդ մասին տեղեկացրել են Ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից ժամանում է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։ Հայտնաբերված դին, ըստ դատաբժշկի, կլինի 40-45 տարեկան կին, ում ինքնությունը Ոստիկանությունը պարզում է։ Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։







Քոչարյանի զոհերը

Այս պահին դեպքի վայրում հսկողություն են կատարում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Հրաչյա Արզումանյանի գլխավորությամբ, որպեսզի քննիչները կարողանան դեպքի վայրի զննություն կատարեն։ Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ մահացածը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 45-ամյա Լուիզա Խաչատրյանն էր, ով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ քույրն է, ով մասնագիտությամբ բժշկուհի էր և աշխատում էր հանրապետությունում հայտնի ծննդատներից մեկում։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->