>

Նшխшրшր Լшվրпվը հшստшտեց․ Կտրпւկ և шնшկնկшլ пրпշпւմը հրшպшրшկվшծ է

Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման շուրջ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ

loading...



Հայաստանի ղեկավարների կողմից անցյալ տարի ձեռք բերված համաձայնությունների գլխավոր արդյունքն իրադրության կայունացումն Է հակամարտության գոտում:





Այդ մասին սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:

«2020 թվականի մայիսի 9-ից այս կողմ մեր գլխավոր արդյունքն այն է, որ կայունություն է հաստատված ու այդ կայունությունը պահպանվում է: Ռուսաստանյան խաղաղապահ զորակազմը նպաստում Է նրան, որ որեւԷ բռնի գործողություն մենք այժմ չենք տեսնում:


Փոքր միջադեպերը, որոնք եղել են սկզբնական փուլում, արագորեն վերացվել են: Եվս մեկ անգամ ընդգծում եմ՝ այժմ այնտեղ իրադրությունը կայուն Է, թեեւ, իհարկե, խնդիրները քիչ չեն»,-նշել Է Լավրովը:



Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Բաքվի եւ Երեւանի հետ համաձայնեցրել են աշխատանքային այցերի վերսկսումը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:

«Բառացիորեն օրերս Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի երեք համանախագահները Նյու Յորքում հանդիպում են ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ:

Նրանք, որքան հասկանում եմ, համաձայնեցրել են տարածաշրջան (Լեռնային Ղարաբաղ) այցելությունների համար իրենց ուղեւորությունների եւ զրույցների վերսկսումը Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ հանդիպումներ են պլանավորված Ստեփանակերտում»,-հայտնել Է նա:

Сообщение Նшխшրшր Լшվրпվը հшստшտեց․ Կտրпւկ և шնшկնկшլ пրпշпւմը հրшպшրшկվшծ է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin