>


Մայրս փչացրել է իմ մանկությունը, իսկ հիմա անցել է թոռանը: Նա ասում է, որ բարի նպատակներ հետապնդելով է նման բան անում, բայց ես տեսնում եմ, որ երեխաս տուժում է դրա պատճառով: Ու հենց դրա համար էլ որոշել եմ դադարեցնել աղջկաս ու մայրիկիս շփումը:

Մայրս պրոֆեսիոնալ պարուսույց է: Նա իր կյանքի մեծ մասն անցկացրել է բալետի դասարանում, ու միշտ եղել է շատ նիհար: Որքան հիշում եմ մորս, միշտ բարակ գոտկատեղ է ունեցել, ու ոչ մի ավելորդ գրամ: Նա մինչ օրս էլ շարունակում է աշխատել նույն տեղում:

Ես այլ տեսակի կազմվածք ունեմ: Ավելի խոշոր եմ, ավելորդ քաշ հավաքելու հակում ունեմ: Դպրոցական տարիքում մայրիկիցս շատ էի կշռում, ու դա նրան ահավոր բարկացնում էր: Նա ինձ հարյուր անգամ ստիպել է դիետաներ պահել, փորձել էի իմ մեջ բալետի հանդեպ սեր սերմանել, բայց ես դեմ էի: Հասակակիցներիս հետ համեմատած նույնիսկ նիհար էի, իսկ ահա մայրիկիս կողքին խոզուկ էի թվում:

loading...









Զարմանալի չէ, որ կոմպլեքսավորված էի և մանուկ հասակում, և դեռահասության շրջանում:



Երբ ամուսնացա, երջանիկ էի, որ մորս ամեն օր չեմ տեսնելու:


Ու կարծես ամեն ինչ լավ էր, բայց վերջերս մայրիկս սկսեց առանձնակի մեծ ուշադրություն դարձնել դստերս: Նա 4 տարեկան է, ու տատիկին շատ քիչ է տեսել, որովհետև վերջինս միշտ զբաղված է: Բայց արդեն մի քանի ամիս է, ինչ նա զարմանալի կերպով կարողանում է ազատ ժամանակ գտնել ու գալ մեր տուն: Հաճախ խնդրում է, որ աղջկաս մի գիշերով իր մոտ թողնեմ: Ասում է՝ իբր այդ կերպ ուզում է լրացնել բացթողումները, իսկ ինձ էլ հանգստանալու հնարավորթյուն տալ:



Ինչ խոսք, ինձ դա իսկապես անհրաժեշտ է: Օգնող չունեմ, երեխաս մանապարտեզ չի հաճախում, ու շնորհակալ էի մորս, մինչև որ օրեր առաջ չիմացա ճշմարտությունը: Պարզվեց, որ մայրս ինձանից թաքուն դստերս տանում է բալետի, ու դա բավական չէ, երեխայի ուղեղը լցնում է դիետաների վերաբերյալ իր գաղափարներով: Պատկերացնու՞մ եք, 4 տարեկան երեխաս արդեն մի քանի օր է հրաժարվում նորմալ սնվել, քանի որ տատիկն ասել է՝ եթե շատ ուտես, կգիրանաս ու չես կարողանա քայլել…

Ուղղակի խոսքեր չունեմ…

Երեխայիս հետ բացատրական աշխատանքներ եմ տանում, ու համոզված եմ, որ սա իմ ու մորս վերջին շփումն էր, էլ չեմ խոսում դստերս մասին…

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin