>


Առանց թխելու տորթերը շատ սիրված են ողջ աշխարհում, քանի որ ունեն մի շարք դրական կողմեր։ Նմանատիպ տորթ պատրաստելու համար պետք չէ շատ ժամանակ ու դժվար հասանելի բաղադրիչներ։ Իսկ ցանկության դեպքում կարող եք զարդարել ու համային փոփոխություններ կատարել։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ձու՝ 4 հատ
  • շաքարի փոշի՝ 100գ
  • կարագ՝ 150գ
  • սև շոկոլադ՝ 100գ
  • թխվածքաբլիթ՝ 400գ
  • վանիլի շաքար՝ 10գ
  • ընկույզ՝ 50գ
  • կակաոյի փոշի՝ 20գ

Պատրաստման եղանակ․

loading...









Շոկոլադը բաժանել կտորների ու հալեցնել գոլորշու վրա։ Ընկույզը մանրացնել բլենդերով կամ գրտնակով։

Փոքր խորը տարայի մեջ լցնել ձուն, շաքարի փոշին ու վանիլի շաքարը։ Տարան դնել փոքր թույլ կրակի վրա, ու այդ ընթացքում հարիչի ցածր արագությամբ ձուն հարել։ Երբ զանգվածը խտանա, ավելացնել կակաոն, հալեցրած շոկոլադը։ Շարունակել հարել՝ մինչ համասեռ դառնալը։ Հանել կրակից։



шоколадный торт без выпечки


Փափկած կարագը հարել ընկույզի հետ։ Զգույշ միացնել երկու զանգվածները, խառնել։



Կեքսի ուղղանկյուն ֆորման ծածկել սննդային տոպրակով կամ յուղաթղթով։ Սկզբում կրեմ լցնել, հետո դասավորել թխվածքաբլիթի առաջին շերտը։ Նորից կրեմ և թխվածքաբլիթ։ Կրկնել այսպես՝ մինչ կլցվի տապակը։

шоколадный торт из печенья

Մի քանի ժամով ուղարկել սառնարանը։ Իսկ աղանդերը  հանելու համար շուռ տվեք տապակը, այնուհետև հանեք տոպրակը։

простой шоколадный торт из печенья

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin