>

Այսօր կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, կոմպոզիտոր Հայկոն։ Երաժիշտն առողջական խնդիրներ ուներ կորոնավիրուսի հետ կապված, եւ բժիշկները պայքարում էին տաղանդավոր արտիստի կյանքի համար։

Սիրված երաժիշտի ընկերները սոցիալական ցացներում հրապարակումներ են արել նրա մասին։

«Հայկոս, բարի ճանապարհ Վերեւ»,- գրել է երգահան Ավետ Բարսեղյանը։

loading...



A post shared by Avet Barseghyan (@avetbarseghyan)


«Հավատալու չի, որ էլ չկաս, ախպերս… Լույսերի մեջ մնաս, Հայկո ջան»,- գրել է դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը։





«Հայկ ջան։ Լուսավոր, բարի ու տաղանդաշատ մարդ։ Պակասդ չի լրացվի։ Հավերժ լույսերի մեջ մնաս»,- գրել է Արամ MP3-ը։


«Բոլորս հույս ունեինք, որ նա կհաղթահարի, բայց, ցավոք սրտի, նա մահացել է։ Անհավանական տաղանդավոր մաեստրո Հայկո։ Շնորհակալություն ամենի համար։ Շնորհակալություն երաժշտության ու աջակցության համար։ Սա մեծ կորուստ է բոլորիս համար։ Անկեղծ ցավակցություններս հարազատներին ու մտերիմներին»,- գրել է ռուսաստանաբնակ երգչուհի Արծվիկը։



«Հայկո ջան…..Ախպեր ջան…. Ճանապարհդ թող հանգիստ լինի դեպի Վերև….»,- գրել է Արա Մարտիրոսյանը։

«Հայկո ջան: Հավատս չի գալիս… Հազար ափսոս։ Իր Երաժշտական ոճին միշտ անդավաճան երգիչ, հրաշալի կոմպոզիտոր և լավ մարդ։ Հոգիդ լույսի մեջ թող լինի, Ննջիր խաղաղությամբ»,- գրել է Աստղիկ Սաֆարյանը։

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում

Сообщение «Բարի ճանապարհ Վերեւ». ընկերները՝ Հայկոյի մասին появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


add
loading...
.

от admin