>

Խпշпր իրшրшնցпւմ իրшվшպшհ հшմшկшրգпւմ․ Որпշпւմը կшյшցվшծ է

Մենք տեղեկացրել էինք, որ այսօր խուզարկություն են իրականացրել պաշտապանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ինչպես նաև ՊՆ այլ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում։

loading...




Մենք փորձում ենք այս տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ԱԱԾ-ից, սակայն ԱԱԾ մի քանի համարներով մեր զանգերին որևէ մեկը չի պատասխանում։ Դավիթ Տոնոյանի հեռախոսահամարները ևս անհասանելի են։





Քիչ առաջ մենք տեղեկություն ստացանք, որ Տոնոյանին ձերբակալել են, և շուտով նախաքննական մարմինը Տոնոյանին կալանավորելու միջնորդությամբ կմտնի դատարան։

Հիշեցնենք, որ սա ՆԻկոլ Փաշինյանի հերթական պոպուլիստական մարտավարույթւոնն է՝ յուրայիններին կամ առերևույթ յուրայիններին փուռը տալով՝ ժողովրդի աչքին բարձրացնել իր վարկանիշը և տպավորություն ստեղծել, թե ինքը արդարության մարտիկ է՝ չի խնայում անգամ իր մտերիմներին։


Մենք օրեր առաջ այս թեմայով լուր էիքն գրել, որ այս իմաստով Փաշինյանի առաջին զոհերից մեկը կարող է լինել իր երբեմնի հավատարիմ զինակից, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։



Զուգահեռ խուզարկություններ են ընթանում ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարաններում:

Ստեփան Գալստյանին եւս հրավիրել են ԱԱԾ: Մեր աղբյուրը հայտնում է, որ հաջորդը կայցելեն Յուրի Խաչատուրովին եւ Սեյրան Օհանյանին:

Ըստ ամենայնի, այս գործողություններն իրականացվում են ԱԱԾ-ում քննվող զենքի մատակարարման պայմանագրերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Сообщение Խпշпր իրшրшնցпւմ իրшվшպшհ հшմшկшրգпւմ․ Որпշпւմը կшյшցվшծ է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin