>


Խուզարկել են Դավիթ Տոնոյանի բնակարանը և բերման ենթարկել


«Հրապարակը» տեղեկացնում է. «Մեր աղբյուրները հայտնեցին, որ այս պահին խուզարկում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանը:





loading...



Տոնոյանին, ըստ երևույթին, կձերբակալեն և մեղադրանք կառաջադրեն: Զուգահեռ խուզարկություններ են ընթանում ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարաններում:


Ստեփան Գալստյանին ևս հրավիրել են ԱԱԾ: Մեր աղբյուրը հայտնում է, որ հաջորդը կայցելեն Յուրի Խաչատուրովին և Սեյրան Օհանյանին:



Ըստ ամենայնի, այս գործողություններն իրականացվում են ԱԱԾ-ում քննվող զենքի մատակարարման պայմանագրերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում»:

Сообщение Խուզարկել են Դավիթ Տոնոյանի բնակարանը և բերման ենթարկել появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


add
loading...
.

от admin