>


Լևոն Սարդարյանը գրում է. Հայկոյից մի բան հիշեցի։ Էնպես ստացվեց, որ Գրիշա Աղախանյանի հայտնի «Top ten of rabiz» առաջին ալբոմի երգերից մի քանիսի գործիքավորման աշխատանքներին ներկա եմ եղել։






loading...






Ուրեմն, Հայկոն հանգիստ նստում էր կլավիշների առաջ, իսկ Գրիշն իրեն հատուկ էմոցիոնալ ձևով, ձեռքով-ոտքով բացատրում էր, թե ի՞նչ ա ուզում ստանալ։ Էս Հայկոն էլ քթի տակ խնմնդալով սկսում էր Գրիշի ասածի հետ առհասարակ կապ չունեցող տարբերակ նվագել։ Ու էնքան էր անում, մինչև Աղախանյանի բերանից սկսում էր փրփուր գալ ))) Բայց հենց տեսնում էր Գրիշն արդեն հերսոտել ա վերջնական, ասում էր՝ լավ, դե, հանգստացի, էս չես ուզու՞մ։




Ու նվագում էր էն, ինչ Գրիշը պատմում էր, բայց չէր պատկերացնում։ Հայկոյի էդ մեղմ ժպիտն ու հանդարտությունն էի սիրում՝ չնայած, կռ վելով ենք ընկերացել )


add
loading...
.

от admin