>


Որևէ նոր բան իմանալով՝ երեխաներս իրար հերթ չտալով վազում են ինձ մոտ, որ կիսվեն բացահայտումով։ Անգամ եթե ես զբաղված եմ կամ խոսում եմ ինչ-որ մեկի հետ, նրանք ընդհատում են, քանի որ չեն համբերում․․․ Ու քանի անգամ եմ ասել, որ մեծերին չի կարելի ընդհատել, ու առհասարակ, ոչ մեկին, նրանք, միևնույնն է, չեն կարողանում զսպել խոսելու ցանկությունը։

ПРОСТОЙ СПОСОБ НАУЧИТЬ РЕБЕНКА НЕ ПРЕРЫВАТЬ ВАШ РАЗГОВОР | ВКонтакте

loading...




Մի քանի ամիս առաջ ընկերուհուս տուն հյուր էի գնացել։ Նստած էինք խոհանոցում, զրուցում էինք, երբ եկավ նրա 3 տարեկան որդին ու ձեռքը դրեց մոր դաստակին։ Ընկերուհիս էլ՝ ի պատասխան երեխային, առանց խոսքն ընդհատելու իր մյուս ձեռքը դրեց որդու ձեռքի վրա։ Հետո, ավարտելով խոսքը՝ նա նայեց երեխային ու հարցրեց․








Ի՞նչ որ բան էիր ասում, տղաս։


Ու իր ողջ ուշադրությամբ սկսեց լսել որդուն։



Ահա այսպես նուրբ ու հարգանքով երեխայի հանդեպ։ Եթե ուզում ես ինձ մի բան ասել, ձեռքդ դիր դաստակիս, ես կիմանամ դրա մասին ու քեզ ազդանշան կտամ, որ խոսքս ավարտելուց հետո քեզ եմ լսելու։ Ու պետք չէ անդադար կրկնել, որ չի կարելի ընդհատել։

Իմ կարծիքով հանճարեղ է։ Իմ երեխաներին նույնպես սովորեցրել եմ։ Դժվար էր, երբեմն մոռանում են, բայց կարևորն այն է, որ ստացվում է։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin