>

Հրшտшպ Դшվիթ Տпնпյшնին ձերբшկшլել են

Hraparak.am-ը գրում է. «Այսօր խուզարկություն են իրականացրել պաշտապանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի,

loading...



ինչպես նաև ՊՆ այլ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում։ Մենք փորձում ենք այս տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ԱԱԾ-ից,





սակայն ԱԱԾ մի քանի համարներով մեր զանգերին որևէ մեկը չի պատասխանում։ Դավիթ Տոնոյանի հեռախոսահամարները ևս անհասանելի են։

Քիչ առաջ մենք տեղեկություն ստացանք, որ Տոնոյանին ձերբակալել են, և շուտով նախաքննական մարմինը Տոնոյանին կալանավորելու միջնորդությամբ կմտնի դատարան»։


Մեր աղբյուրները հայտնեցին, որ այս պահին խուզարկում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանը:



Տոնոյանին, ըստ երեւույթին, կձերբակալեն եւ մեղադրանք կառաջադրեն: Զուգահեռ խուզարկություններ են ընթանում ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարաններում:

Ստեփան Գալստյանին եւս հրավիրել են ԱԱԾ: Մեր աղբյուրը հայտնում է, որ հաջորդը կայցելեն Յուրի Խաչատուրովին եւ Սեյրան Օհանյանին: 

Ըստ ամենայնի, այս գործողություններն իրականացվում են ԱԱԾ-ում քննվող զենքի մատակարարման պայմանագրերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Сообщение Հրшտшպ Դшվիթ Տпնпյшնին ձերբшկшլել են появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin