>

Ինչ փшստաթпւղթ են փնտրпւմ Դшվիթ Տոնпյանի բնակարանում. ԱԱԾ խпւզшրկпւթյпւնների հետքերпվ

ArmLur. am-ը քիչ առաջ հայտնեց, որ ԱԱԾ-ն խուզարկում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանը:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները արդեն մի քանի օր է, ինչ խուզարկում են Դավիթ Տոնոյանի քրոջ, ինչպես նաև մյուս հարազատների տունը:

loading...




Ավելին, Դավիթ Տոնոյանի մտերիմ շրջապատից ArmLur.am-ին հայտնեցին, որ իրավապահները նախկին նախարարի տանը փնտրում են ինչ-որ փաստաթուղթ, իսկ թե ինչ փաստաթուղթ, կհայտնենք ավելի ուշ:





Հավելենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն իրավապահները Դավիթի Տոնոյանի տունը խուզարկում են Պատրոն Դավոյի գործով: Նշենք, որ Դավիթ Գալստյանիը՝ Պատրոն Դավոն, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմ ընկերն է:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս խուզարկությունները կապված են Պաշտպանության նախկին նախաար Սեյրան Օհանյանի հետ:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխանությունների թիրախում Պաշտպանության նախկին նախաար Սեյրան Օհանյանն ու Դավիթ Տոնոյանն են հայտնի աղմկահարույց քրեական գործերով՝ Պատորն Դավոյի և ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի:


Հավելենք, որ ԱԱԾ-ն օրերս հայտարարություն էր տարածել ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով, որը վերաբերում է 2011 թվականին իրականացված զենք-զինամթերի տենդերին, եւ որի շրջանակներում ձերբակալվել է ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը` նշելով,

որ բացահայտվել են ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքեր:

Եվ ուշագրավն այն է, որ այդ տարիներին Պաշտպանության նախարար էր Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հատուկ քննչական ծառայությունում Սեյրան Օհանյանի մասով աշխատանքներ են տարվում, եւ նպատակը նրան խորհրդարանի աշխատանքներից մեկուսացնելն է։



Բանն այն է, որ ՀՔԾ-ում այս պահին վերջինիս մասով մեկ քրեական գործ է առկա՝ «Ձորահէկ» ՓԲԸ -ի գործով,

որով վերջինս ներգրավված է որպես մեղադրյալ: Եվ, ահա, այս դեպքին զուգահեռ Գլխավոր դատախազի տեղակալը Վերաքննիչ դատարանում բողոք է ներկայացրել՝ խնդրելով բեկանել «Մարտի 1»-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին արդարացնելու որոշումը, գործը վերադարձնել դատարան՝ նոր քննության, եւ այս գործով մեղադրյալ է կրկին Սեյրան Օհանյանը:

Ստացվում է՝ 2 քրեական գործով նա որպես մեղադրյալ է անցնում, սակայն այս ամենին կարող է ավելանալ եւս մեկը՝ կապված Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի հետ, երբ վերջինս շիշ նետեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղղությամբ:

Սա կարող է դիտարկվել որպես խուլիգանական արարք եւ անհետեւանք չմնալ:

Հավելենք, որ Սեյրան Օհանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր, որ ԱԱԾ-ն իրենց տուն գնալու պատ-առ չունի:

Сообщение Ինչ փшստաթпւղթ են փնտրпւմ Դшվիթ Տոնпյանի բնակարանում. ԱԱԾ խпւզшրկпւթյпւնների հետքերпվ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin