>

Այu դեպքը շшտ ազդեց oդшչnւների մшրտшկшն nգու վրш՝ դրшնից բխnղ հետևшնքներnվ․ Դшնիել Իոшննիuյшնի nւշшգրшվ գրшռnւմը

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

loading...



ՍՈւ25-ների փոխարեն ավիացիոն կերոսինը ծախսվում էր Բադեն-Բադեն թռնելու համար։





Անցյալ տարվա այս օրը բանակը կիրառեց մարտական ավիացիա (Սոթքի հատվածում), որի արդյունքում առաջադրանքի մեկնած երկու ՍՈւ-25 ինքնաթիռներից և ոչմեկը չվերադարձավ:

ՊՆ-ն հաղորդեց մեկ ինքնաթիռի կորստի մասին, բայց իրականում մեկը խոցվել էր ադրբեջանցիների կողմից, իսկ մյուսը բախվել էր ժայռերին: Օդաչուներից միայն մեկը փրկվեց (բարեհաջող «կատապուլտ» եղավ):


Այս դեպքը շատ ազդեց օդաչուների մարտական ոգու վրա՝ դրանից բխող հետևանքներով (ամբոջղ բանակի մարտունակության անկում):

Այսօր հաշվեցի, որ այն ավիացիոն կերոսինը, որով Սերժ Սարգսյանը A319 ինքնաթիռով 15 անգամ թռել էր Բադեն-Բադեն, կհերիքեր, որ ՍՈւ25 կործանիչները 200-ից ավել անգամ ուսումնական թռիչք իրականացնեին:



Բադեն-Բադեններում կատարած այլ ծախսերը (հյուրանոց, անվտանգություն, օդակայանի վճարներ, կազինոներ և այլն) չհաշված, միմիայն թռիչքի ավիացիոն կերոսինը կհերիքեր, որ մեր մարտական ավիացիան պատերազմից առաջ 200+ թռիչք աներ, օդաչուներն ավելի ստաժ հավաքեին ու ավելի ինքնավստահ լինեին:

Իսկ մնացածն էլ որ հաշվենք՝ կարելի էր մեր մարտական օդաչուներին բերել աշխարհի ամենափորձառուների շարքին:

Եվ սա միայն կես միլիոն լիտր ավիացիոն կերոսինի մասին չէ: Սա հերթական պատմությունն է այն գնի մասին, որը մենք վճարեցինք` կոռուպցիան հանդուրժեշու համար:

Сообщение Այu դեպքը շшտ ազդեց oդшչnւների մшրտшկшն nգու վրш՝ դրшնից բխnղ հետևшնքներnվ․ Դшնիել Իոшննիuյшնի nւշшգրшվ գրшռnւմը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin