>

Ինչ պшշտпն էր խпստшցել Նիկпլ Փшշինյшնը՝ Դшվիթ Տпնпյшնին

Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ, կալանավորված Ավետիք Մուրադյանի բնակարաններում խուզարկության, Տոնոյանի եւ Դավիթ Գալստյանի` Պատրոն Դավիթի ձերբակալության մասին լուրերը երեկ մեծ աղմուկ առաջացրին:

Ոմանք սպասում էին նման զարգացումներին, որովհետեւ բռնել-պատժելու շոուները պակասել են, եւ նոր բեմականացումներ են պետք` պատերազմի տարելիցի օրերին:

Երեկ ողջ օրվա ընթացքում պատկան մարմինները որեւէ մեկնաբանություն չտվեցին կատարվածի կապակցությամբ, միայն երեկոյան ԳՇ մամուլի խոսնակը հաստատեց Ստեփան Գալստյանին ԱԱԾ հրավիրելու փաստը:

loading...



Տոնոյանի նկատմամբ իրականացվածը հատկապես ապշեցրել էր նրա ընկերներին:


Մեզ ասացին, որ որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր նրան եւ խոստացել ինչ-որ պաշտոն առաջարկել, ինչին նա սպասում էր իր պաշտոնանկության օրվանից սկսած:





Ապա օրերն անցել էին, վարչապետը սկսել էր ձգձգել նշանակումը եւ կապի դուրս չգալ, իսկ երեկ արդեն ԱԱԾ-ն թակեց Տոնոյանի դուռը:

Մենք տեղեկացրել էինք, որ ժամեր առաջ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին բերվել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի հայտնի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը):

Քիչ առաջ տեղեկացանք, որ դատարանը ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ստորագրությամբ ազատ է արձակել։

Նշենք, որ վաղը տեղի կունենա Դավիթ Տոնոյանին կալանքի տակ վերցնելու ԱԱԾ-ի միջնորդության քննությունը՝ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Հիշեցնենք, որ որ այսօր խուզարկություն են իրականացրել պաշտապանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ինչպես նաև ՊՆ այլ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում։


Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները արդեն մի քանի օր է, ինչ խուզարկում են Դավիթ Տոնոյանի քրոջ, ինչպես նաև մյուս հարազատների տունը:

Ավելին, Դավիթ Տոնոյանի մտերիմ շրջապատից ArmLur.am-ին հայտնեցին, որ իրավապահները նախկին նախարարի տանը փնտրում են ինչ-որ փաստաթուղթ, իսկ թե ինչ փաստաթուղթ, կհայտնենք ավելի ուշ:

Հավելենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն իրավապահները Դավիթի Տոնոյանի տունը խուզարկում են Պատրոն Դավոյի գործով: Նշենք, որ Դավիթ Գալստյանիը՝ Պատրոն Դավոն, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմ ընկերն է:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս խուզարկությունները կապված են Պաշտպանության նախկին նախաար Սեյրան Օհանյանի հետ:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխանությունների թիրախում Պաշտպանության նախկին նախաար Սեյրան Օհանյանն ու Դավիթ Տոնոյանն են հայտնի աղմկահարույց քրեական գործերով՝ Պատորն Դավոյի և ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի:



Հավելենք, որ ԱԱԾ-ն օրերս հայտարարություն էր տարածել ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով, որը վերաբերում է 2011 թվականին իրականացված զենք-զինամթերի տենդերին, եւ որի շրջանակներում ձերբակալվել է ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը` նշելով,

որ բացահայտվել են ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքեր:

Եվ ուշագրավն այն է, որ այդ տարիներին Պաշտպանության նախարար էր Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հատուկ քննչական ծառայությունում Սեյրան Օհանյանի մասով աշխատանքներ են տարվում, եւ նպատակը նրան խորհրդարանի աշխատանքներից մեկուսացնելն է։

Բանն այն է, որ ՀՔԾ-ում այս պահին վերջինիս մասով մեկ քրեական գործ է առկա՝ «Ձորահէկ» ՓԲԸ -ի գործով,

որով վերջինս ներգրավված է որպես մեղադրյալ: Եվ, ահա, այս դեպքին զուգահեռ Գլխավոր դատախազի տեղակալը Վերաքննիչ դատարանում բողոք է ներկայացրել՝ խնդրելով բեկանել «Մարտի 1»-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին արդարացնելու որոշումը, գործը վերադարձնել դատարան՝ նոր քննության, եւ այս գործով մեղադրյալ է կրկին Սեյրան Օհանյանը:

Ստացվում է՝ 2 քրեական գործով նա որպես մեղադրյալ է անցնում, սակայն այս ամենին կարող է ավելանալ եւս մեկը՝ կապված Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի հետ, երբ վերջինս շիշ նետեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղղությամբ:

Սա կարող է դիտարկվել որպես խուլիգանական արարք եւ անհետեւանք չմնալ:

Հավելենք, որ Սեյրան Օհանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր, որ ԱԱԾ-ն իրենց տուն գնալու պատ-առ չունի:

Сообщение Ինչ պшշտпն էր խпստшցել Նիկпլ Փшշինյшնը՝ Դшվիթ Տпնпյшնին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin