>

44-օրյա պատերազմի ընթացքում տեսողությունը կորցրած Վրեժ Բադալյանը շուտով հայր կդառնա, գրում է Mamul.am-ը Նրա կինը՝ Քրիստինե Պողոսյանն ուրախալի լուրը հայտնել է յուրահատուկ ձևով՝ ամուսնուն նվիրելով մանկական պարագաներ:
Դրանք շոշափելով էլ Վրեժը հուզմունքով կռահել է, որ շուտով իրենց երջանիկ ընտանիքը համալրվելու է:


19-ամյա Վրեժ Բադալյանը պատերազմի դաշտում վիրավորվել է երկու անգամ։





loading...



Առաջին անգամ՝ գրադ կայանքից. վնասվել են ձեռքը, ոտքը, թոքը։ Այդ վիճակում շարունակել է մարտը, մինչև ընկերները նստեցրել են ավտոմեքենա՝ Ստեփանակերտ հասցնելու համար, սակայն ճանապարհին ավտոմեքենան պայթել է անօդաչուի հարվածից:


Վրեժը կորցրել է աջ աչքը, իսկ ձախ աչքի տեսողությունը միայն հնարավոր է վերականգնել վիրահատության արդյունքում, որը Հայաստանում չի արվում: Նա Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղից է:



Աղբյուրը

The post Պատերազմի ժամանակ տեսողությունը կորցրած Վրեժ Բադալյանը հայր կդառնա. կնոջ անակնկալը appeared first on Amnew.site | լրատվական կայք.


add
loading...
.

от admin