>

«Անցել են տարիներ, զգում եմ, որ նա ճիշտ էր». Սենոր Հասրաթյան

loading...



Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տարիներ առաջ ընկերոջս հրավերով մի հանդիպման էի: Ներկա էին հիմնականում հանրածանոթ մարդիկ, այդ թվում՝ Հայկոն: Երևանի «Հրազդան» հյուրանոցի բացօթյա սրճարանում նստած զրուցում էինք: Խոսում էին բոլորը՝ բացի Հայկոյից: Խոսում էին երկրից, քաղաքականությունից, մեր շուրջը տեղի ունեցող ամենատարբեր զարգացումներից: Տակավին նա լուռ էր, լսում էր: Անցել են տարիներ, ու այսօր, երբ նա չկա, կարծես, զգում եմ, որ նա ճիշտ էր: Նա չէր խոսում, նա անում էր այն, ինչ պետք էր մեզ բոլորիս: Նա իր ճակատի զինվորն էր…
Աստված հոգիդ լուսավորի, Հայկո ջան…»:






Աղբյուրը` Սենոր Հասրաթյան



Сообщение «Երևանի «Հրազդան» հյուրանոցի բացօթյա սրճարանում նստած զրուցում էինք․․․Անցել են տարիներ, զգում եմ, որ նա ճիշտ էր». Սենոր Հասրաթյան появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


add
loading...
.

от admin