>


Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան իր էջում գրել է. «Դու միշտ կատակում էիր, որ արդեն մեծ ես և չես ապրի մինչև Արմանի հարսանիքը… Ինչո՞ւ էիր այդպես կատակում… Ինձ մենակ թողեցիր այս մեծ ու դաժան աշխարհում, թողեցիր մեզ առանց հենարանի, առանց իմաստի: Ես երբեք չեմ կարողանա մեր տղայի սրտում լրացնել քո տեղը… Չգիտեմ՝ ոնց ասեմ նրան այդ մասին… վախենում եմ…

Անահիտ Սիմոնյանը և Հայկոն ամուսնալուծվել են | ՄԱՄՈՒԼ.ամ - Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

loading...




Դու բուժքրոջն ասում էիր, որ ես ուժեղ եմ, որ կարող եմ ցանկացած հարց լուծել, բայց դու մոռանում էիր, որ ես ուժեղ էի, որովհետև կայիր դու, զգում էի, որ եթե ինձ հետ մի բան պատահի, Արմանը հայր ունի, որը նրան երբեք մենակ չի թողնի:








Առանց քեզ ես մնացի թույլ ու անօգնական և չեմ կարողանում ասել Արմանին. ես նրան փակել եմ տանը, որպեսզի ոչ ոք փողոցում նրան չասի այդ մասին: Ես տեսնում եմ, թե նա ինչպես է ապրում իր մանկական աշխարհում՝ առանց նույնիսկ կասկածելու, որ աշխարհը սգում է… Չեմ կարող ասել, պարզապես չեմ կարող… Ինչո՞ւ այս ամենը թողեցիր իմ ուսերին, ինչո՞ւ…




Ինչո՞ւ են Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը մեկնում Լոնդոն :) - Bravo.am

Բոլորն ասում են, որ ես պետք է ուժեղ լինեմ, ես մայր եմ, բայց ես չեմ կարող քեզ փոխարինել:

Ինչո՞ւ… Ես չեմ կարողանում պատասխանը գտնել… Հանգչի՛ր խաղաղությամբ, դարձի՛ր մեր պահապան հրեշտակը, իմ ամենահարազատ մարդ, կներես ինձ…»:


add
loading...
.

от admin