>


Կարծում ենք, բոլորի ընատնիքներում էլ կան սիրված բաղադրատոմսեր, սակայն ոչ միշտ է պատրաստելու ժամանակ լինում: Այս թխվածքաբլիթը կգերի ձեր հարազատներին առաջին իսկ հայացքից. ախորժելի, գեղեցիկ, համեղ ու շատ հեշտ:

Немецкое рождественское печенье

Անհրաժեշտ է ընդամենը 15 րոպե՝ մի մեծ սկուտեղով թխվածքաբլիթ պատրաստելու համար:

loading...








Կարող եք տարբեր տեսակի միջուկներ օգտագործել:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ալյուր՝ 125գ
  • շաքարի փոշի՝ 50գ
  • կարագ՝ 90գ
  • նուշ՝ 25գ
  • դեղնուց՝ 1 հատ
  • ելակի ջեմ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ.




Մաղել ալյուրը, այնուհետև մեջտեղի մասում փոքր փոսիկ անել: Լցնել դեղնուցը, փափկած կարագը՝ կտրատած վիճակում, շաքարի փոշին և աղացած նուշը: Խմոր հունցել ու մոտ 1 ժամով ուղարկել սառնարանը:



Խմորից մոտավորապես ընկույզի չափի գնդիկներ ձևավորել, թեթևակի տափակացնել ձեռքով ու դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ:

Փայտե գդալի պոչիկով փոսիկներ անել, լցնել ցանկացած ջեմ և ուղարկել մինչ 175 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը:

Թխել 15 րոպե:

песочное печенье с джемом

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin