>

Փшշինյшնը թпւյլ չի տվել․ Դшվիթ Սшնшսшրյшնը шնսպшսելի հшստшտեց տшրшծվшծ լпւրերը

Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանն, արձագանքելով իրավապաշտպան Արթուր Սաքունցի հարցադրմանը, թե ինչո՞ւ ՊՎԾ-ն ստուգումներ չի իրականացրել Պաշտպանության նախարարությունում, հայտնել է, որ Փաշինյանը չի թույլատրել:

loading...




«ՊՎԾ պետ նշանակվելուց հետո առաջին պայմանավորվածությունը, որ եղել է Փաշինյանի հետ,





Պաշտպանության նախարարությունում մեծ թափով ուսումնասիրություն անելուն է վերաբերվել, որի մասին հրապարակային խոսել եմ. տեսանյութերը շատ են համացանցում։

Կարճ ժամանակ անց, Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց, որ ՊՆ մտնենք», – նշել է ՊՎԾ նախկին պետը:


Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն քրեական հետապնդում է սկսել Նիկոլ Փաշինյանի կողմից 2018թ.-ին Պաշտպանության նախարար նշանակված Դավիթ Տոնոյանի և նրա խորհրդական Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) նկատմամբ:



ԱԱԾ-ի հայտարարության համաձայն՝ վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ,

և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Փшշինյшնը թпւյլ չի տվել․ Դшվիթ Սшնшսшրյшնը шնսպшսելի հшստшտեց տшրшծվшծ լпւրերը

Сообщение Փшշինյшնը թпւյլ չի տվել․ Դшվիթ Սшնшսшրյшնը шնսպшսելի հшստшտեց տшրшծվшծ լпւրերը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin