>


Կանացի գրավչությունը ոչ միայն արտաքինի և վարքի, այլև լեզվի հարց է…  բառերի հարց: Այն, ինչ խոսում եք, մեծ հետք է թողնում ձեր գրավչության վրա: Կան արտահայտություններ, որոնք նույն վայրկյանին դիմացինի աչքերում ձեզ դարձնում են տգեղ:

Ես հոգնել եմ

Հոգնածությունը հաճախ ժամանակը ճիշտ բաշխել չկարողանալու հետևանք է: Արդյունքում դուք միշտ զբաղված եք լինում՝ անգամ եթե գործերն այնքան էլ շատ չեն, ու հանգստի ժամանակ չի մնում: Սա առաջին հերթին: Իսկ երկրորդը, որքան շատ եք խոսում հոգնածության մասին, այդքան շատ են դրա հետևանքները ակնհայտ դառնում դիմացինի համար: Ու անկախ իրենց կամքից ՝ մարդիկ կարող են ուշադրություն դարձնել ձեր ոչ խնամված լինելուն, հոգնած աչքերին, գունատ մաշկին…

loading...











Ամեն ինչ շատ վատ է


Վաղուց ապացուցված է, որ ժպտերես մարդիկ ավելի հեշտ են հմայում, քան մռայլ դեմքի արտահայտություն ունեցողները: Իսկ դուք դժվար թե ժպտալով հայտնեք, որ ձեզ մոտ ամեն ինչ վատ է:

Ես գեր եմ



Այն կանայք, ովքեր միշտ փորձում են նիհարել ու անվերջ բողոքում են, որ գեր են, դժվար թե որևէ մեկին հմայեն իրենց պահվածքով: Եթե ձեզ իսկապես գեր եք համարում, շտկեք սննդակարգը, սպորտով զբաղվեք, այլ ոչ թե անիմաստ գանգատվեք:

Ես այնքան կնճիռներ ունեմ

Պետք չէ բոլորին հայտնել ձեր տարիքային փոփոխությունների մասին: Ի դեպ, կնճիռները կարող են ուրիշների համար աննկատ մնալ, մինչև որ ինքներդ չասեք դրա մասին:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin