>

ՌԴ ԱԳՆ հшստшտեց լпւրը․ Ինչ է пրпշվել

Ռուսական կողմը շարունակում է աշխատել Երևանի և Բաքվի հետ հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ՝ Ադրբեջանին ականապատման քարտեզների տրամադրման դիմաց և հույս ունի, որ դա կօգնի երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը:

loading...




Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:





«Շարունակում ենք աշխատանքն ականապատման քարտեզների դիմաց հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ:


Վստահ ենք, որ այդ բորբոքիչ հարցերի շուտափույթ և վերջնական կարգավորումը կնպաստի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների բարելավմանը»,- ասել է նա:

Զայցևն ընդգծել է, որ Մոսկվան այդ հարցով իր աշխատանքում առաջնորդվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով,



որոնք «ապագայում նմանօրինակ ողբերգական իրադարձություների բացառման հուսալի երաշխիքն են»:

«Տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերում Ռուսաստանը շեշտը դնում է տվյալ եռակողմ համաձայնագրերից բխող առաջադրանքների իրագործմանը»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Сообщение ՌԴ ԱԳՆ հшստшտեց լпւրը․ Ինչ է пրпշվել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin