>

Երգիչ Հայկոյի նախկին կինը` Անահիտ Սիմոնյանը, ինստագրամում տեսանյութ է հրապարակել և Հայկոյի վերաբերյալ գրառում կատարել՝ նշելով, որ նրա անժամանակ մահվան լուրը չի կարողացել հայտնել իրենց որդուն։

«Դու միշտ կատակում էիր, որ արդեն մեծ ես և չես ապրի մինչև Արմանի հարսանիքը, ինչո՞ւ այդպիսի կատակ արեցիր և ինձ մենակ թողեցիր այս հսկայական ու դաժան աշխարհում: Մեզ թողեցիր առանց հենարանի առանց թիկունքի, առանց իմաստի: Ես երբեք չեմ կարող քո տեղը լցնել մեր երեխայի սրտում … Եվ ես չգիտեմ՝ ինչպես նրան ասել այդ մասին … Ես շատ եմ վախենում …

Դու բուժքրոջն ասացիր, որ ես ուժեղ եմ, ես կարող եմ լուծել ցանկացած հարց, բայց դու չես հասկացել, որ ես ուժեղ էի՝ զգալով, որ եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, Արմանը հայր ունի, և նա երբեք թույլ չի տա, որ նրան նեղացնեն:

Առանց քեզ ես մնացի թույլ և անզոր, ես չեմ կարող ասել Արմանին .. Ես նրան փակեցի տանը, որպեսզի փողոցում նրան ոչ ոք չպատմի այս մասին, ես տեսնում եմ, թե ինչպես է նա ապրում իր մանկական կյանքով և գաղափար չունի, թե ինչու են բոլորը վշտացած .. և ես չեմ կարող նրան ասել դրա մասին ..

Ես պարզապես չեմ կարող… ինչո՞ւ դա թողեցիր իմ ուսերին, ինչո՞ւ: .. Հիմա բոլորն ասում են՝ ես պետք է ուժեղ լինեմ, պետք է և մայր լինեմ, և.., բայց չեմ կարող, չեմ կարող փոխարինել քեզ … Ինչո՞ւ է Աստված տանում լավագույններին…

loading...



Ինչո՞ւ … Ես չեմ կարող գտնել այս հարցի պատասխանը և երբեք չեմ կարողանա …
Հանգչիր խաղաղությամբ .. Բայց խոստացիր, որ միշտ մեր կողքին կլինես … Դարձիր մեր պահապան հրեշտակը .. Իմ ամենահարազատ մարդ… Ներիր ինձ …»,- գրել է Անահիտ Սիմոնյանը։









Сообщение Ներիր ինձ ․․․Անшհիտ Սիմпնյшնը шռшջին գրшռումն է կшտшրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin