>

Փшմփпւշտ Դшվիթի վերшբերյшլ пրпշпւմը կшյшցվшծ է


Մենք տեղեկացրել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Դավիթ Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկումը։





loading...


Դատարանը բավարարել է կալանավորելու միջնորդությունը։ Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվեց:

Հիշեցնենք, որ «Հրապարակը» Դավիթ Տոնոյանի և Պատրոն Դավիթի ձերբակալման մասին երեկ առաջինն էր հայտնել։ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն,


ձերբակալվել են ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում Պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և



պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, որի մասին ԱԱԾ-ն միայն այսօր պաշտոնական հաղորդագրություն տարածեց:

Տոնոյանն ու Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել մասնավորապես 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու , հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

Сообщение Փшմփпւշտ Դшվիթի վերшբերյшլ пրпշпւմը կшյшցվшծ է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin