>

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հերթшկшն գեներшլը ձեբшկшլվեց

Factor.am-ի տեղեկություններով Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին խուզարկություն է իրականացնում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարանում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Գալստյանը ձերբակալված է։

loading...








Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին լուրեր տարածվեցին, որ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարաններում, որտեղից ավելի ուշ՝ Տոնոյանը հրավիրվել էր ԱԱԾ։


Երեկ առավոտյան Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց` տեղեկացնելով, որ քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական

լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը:



Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալներ։ Ըստ ամենայնի՝ Ստեփան Գալստյանի նկատմամբ իրականացվող գործողություններն առնչվում են հենց այս քրեական գործի հետ։

Հիշեցնենք՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի և Գագիկ Պողոսյանի որոշումներով՝ երեկ ուշ երեկոյան Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվեցին։ Նրանք, սակայն, իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Сообщение ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հերթшկшն գեներшլը ձեբшկшլվեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin