>

Ավիшպրпն հшստшտեց լпւրը. Անկшնխшտեսելի пրпշпւմ

Մի շարք լրատվամիջոցներ, ըստ Սիրիայի ռազմական շրջանակների աղբյուրների, հայտնում են, որ թուրքական բանակը Սիրիայի Իդլիբ նահանգի հարավային հատվածից նահանջում է դեպի հյուսիս:

loading...




Դա սկսվել է Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Avia.pro ռեսուրսին:





Իդլիբի մի մասից արդեն դուրս են եկել թուրքական տանկերը և այլ զրահատեխնիկան: Զորամասերի տեղաշարժը տեղի է ունենում M4 մայրուղով: Միևնույն ժամանակ, թուրքական բանակը պահպանում է վերահսկողությունն այդ մայրուղու վրա:


Սեպտեմբերի 29-ին Սոչիում բանակցություններ են տեղի ունեցել Պուտինի և Էրդողանի միջև: Կողմերը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում:

Երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել երկրների միջև տնտեսական, քաղաքական և ռազմական համագործակցությունը:



Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, կոչ է արել ԱՄՆ-ին և Թուրքիային դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից, քանի որ նրանք անօրինական են այնտեղ:

Նախարարը նաև զգուշացրել է հանրապետության հյուսիսային նահանգների զինյալներին`օտարերկրյա ռազմական կոնտինգենտներից օգնություն խնդրելու դեմ:

Сообщение Ավիшպրпն հшստшտեց լпւրը. Անկшնխшտեսելի пրпշпւմ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin