>

Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները սոցցանցի իրենց էջերում շարունակում են ցավակցական գրառումներ անել՝ Հայկոյի մահվան կապակցությամբ:

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը ինստագրամի իր էջում Հայկոյի հետ արխիվային հարցազրույցից հատված է հրապարակել: Տվյալ տեսանյութում Հրաչուհին Հայկոյին հարցնում է. «Եթե իմանայիր, որ մինչև կյանքիդ ավարտը մնացել է 90 րոպե»: Ի պատասխան Հայկոն ասում է.
«Ես ավելի շատ կշփվեի ընկերներիս հետ, բոլորին կհավաքեի մի տեղ, կփորձեի իմ կյանքի 90 րոպեն անցկացնել մաքսիմալ ուրախ»:

«Երանի չտայի քեզ էս հարցը»,- տեսանյութին կից գրել է Հրաչուհին:

loading...




 






Հավելենք, որ այսօր Հայկոյի նախկին կինը, երգչուհի Անահիտ Սիմոնյանը, այսօր խախտել է լռությունը: Նա հուզիչ գրառումներ է արել՝ ներողություն խնդրելով Հայկոյից, որ չի կարողացել նրան օգնել: Երգչուհին խոստովանել է, որ որդուն չի կարողանում ասել հոր մահվան մասին.


«Առանց քեզ ես մնացի թույլ եւ անօգնական, ես չեմ կարողանում Արմանին ասել: Ես նրան տանն եմ փակել, որ ոչ ոք փողոցում նրան չասի սրա մասին: Ես տեսնում եմ, թե նա ինչպես է ապրում իր մանկական կյանքով եւ գաղափար անգամ չունի նրա մասին, թե ինչպես է աշխարհը ողբում … եւ ես չեմ կարող նրան ասել այս մասին … Ուղղակի չեմ կարող: ինչու թողեցիր այդ ամենը իմ ուսերին, ինչու: Բոլորը հիմա աում են, որ ես պետք է ուժեղ լինեմ, որ պետք է նաեւ մայր լինեմ, բայց ես չեմ կարող, ես չեմ կարող նրան փոխարինել քեզ: Ինչու՞ է Աստված տանում լավերին: Ինչու՞:




Ես չեմ կարողանում պատասխան գտնել այս հարցին եւ երբեք չեմ կարողանա : Հանգչիր խաղաղությամբ: Բայց խոստացիր, որ միշտ կլինես կողքիս: Դարձիր մեր պահապան հրեշտակը: Իմ ամենահարազատ մարդ: Ներիր ինձ »:

Сообщение Երանի չտայի քեզ այս հարցը. Հրաչուհի Ութմազյանը Հայկոյի հետ հարցազրույցից հատված է հրապարակել появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


add
loading...
.

от admin