>


Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են, թե ինչու եմ նման կոպիտ ճշմարտություն գրել, կասեմ. «ոչ մի կոնկրետ բան»… միայն երկար տարիների աշխատանքային փորձ…

Բավական է մտածեք, որ շտապ օգնությունը՝ սպասարկող անձնակազմ է: Այն ստեղծված է, որպեսզի կանխարգելի սուր ու վտանգավոր ցավը, որոշի, արդյոք մարդու կյանքին վտանգ սպասռնում է թե ոչ: Բոլոր մյուս դեպքերում դուք ինքներդ պիտի դիմեք մասնագետի:

loading...









Ձեր վատ օրը, լարվածությունը, խնդիրները… առահասարակ ոչինչ չի կարող արդարացնել մեր հանդեպ կոպիտ ու անհարգալից վերաբերմունքը:

Մենք հաճախ ենք ստիպված լինում փրկել բռնությունից տուժածներին: Մենք այնքան բան ենք տեսնում, որ ձեր մտքով երբեք չի անցնի… Այս աշխարհն ունի բարության պակաս:




Իմ աշխատանքային ժամանակի մեծ մասը տրամադրում եմ նրան, որ հասկանամ, արդյոք մարդը հիվանդ է թե գտնվում է ինչ-որ նյութերի ազդեցության տակ:



Մարդկանց մեծամասնությունը չի ուզում վերցնել իր ուսերին սեփական առողջության համար պատասխանատվությունը: Շատերին թվում է, թե առողջապահության նախարարությունը պարտավոր է անել դա իրենց փոխարեն:

Շատերը գանգատվում են, որ ստիպված են մի քանի ժամ հերթում սպասել, որ կարողանան հայտնվել բժիշկի մոտ: Ընկերներ, դա լավ նշան է, ուրեմն այնքան էլ լուրջ հիվանդ չեք:

Մենք անում ենք ամեն հնարավոր բան, որ հիվանդները ժամանակին ստանան բուժօգնություն, սակայն կան մանրուքներ, որոնք խոչընդտում են… 

Մոտեցեք բժիշկների աշխատանքին ըմբռնումով ու հարգանքով:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin