>


Ես դստերս փոքր ժամանակվանից այնպես եմ դաստիրակել, որ մենք ընկերուհիների պես լինենք: Ես նրա համար հեղինակություն էի, նա ինձ լսում էր, բայց միևնույն ժամանակ ոչինչ չէր թաքցնում: Կարծում եմ, կարևոր է, որ ծնողներն ու երեխաները վստահեն միմյանց: Իմ հակապատկերն է ամուսինս. նա շուտ է բռնկվում, խիստ է: Ու այն ամենը, ինչ ես եմ թույլ տվել դստերս, նա երբեք թույլ չէր տա: Ու դա է պատճառը, որ ես ու աղջիկս նրանից բազմաթիվ գաղտնիքներ ունենք:

Мужу боюсь даже заикаться! У дочки жених на 15 лет старше.

loading...




Հիմա աղջիկս 23 տարեկան է, ու մի քանի ամիս առաջ նա պատմեց, որ ընկեր ունի: Սակայն հետո պարզվեց, որ այնքան էլ երիտասարդ չէ: Նա 38 տարեկան է, աղջկանիցս 15 տարի մեծ: Ես երբ իմացա, շոկի մեջ էի:









Մարիամը ոգևորված պատմում էր, որ իր ընտրյալը հոգատար է, բարի, մեծահոգի… Կատարյալ տղամարդ: Ես հույս ունեի, որ մի քիչ կհանդիպեն ու կբաժանվեն, քանի որ կհասկանան, որ ընդհանուր ոչ մի բան չունեն: Բայց ոչ, սխալվում էի: Օրեր առաջ աղջիկս ասաց, որ ընկերը պատրաստվում է գալ մեր տուն ու մեզ հետ ծանոթանալ:



Мужу боюсь даже заикаться! У дочки жених на 15 лет старше.

Ես վախենում եմ ամուսնուս արձագանքից ու նրա հետագա քայլերից: Բացի այդ, չեմ պատկերացնում, թե ինչպես է նոր կյանք մտած աղջիկս, ով չամփորդելու, սրճարաններ ու համերգներ գնալու կարիք ունի, պիտի ապրի մի մարդու հետ, ում միայն երեխա ունենալն ու բազմոցին պառկել-հանգստանալն է հետաքրքրում…

Չգիտեմ, ինչպես ազդեմ դստերս որոշման վրա:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin