>

Հրшպшրшկվել է նшխկին նшխшգшհի ձերբшկшլությшն կшդրերը

Հրապարակվել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության կադրերը։

loading...




Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։





Վրացական ԶԼՄ-ները նաև տեսանյութ են ցուցադրել, որտեղ նախկին նախագահին տանում են իրավապահ մարմինների երկու աշխատակիցներ։ Ինքը՝ Սաակաշվիլին, ժպտում է այդ ընթացքում:


ԶԼՄ-ների տվյալներով՝ այժմ նա գտնվում է Ռուսթավիի բանտում՝ Թբիլիսիից ոչ հեռու։

Վրաստանում Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նրան հեռակա դատում են բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և



պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով: Առաջինի գործով նրան դատապարտել են երեք տարվա ազատազրկման, երկրորդի համար՝ վեց։

Նրա դեմ գործ է հարուցվել նաև 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, բյուջեից միջոցներ վատնելու համար:

Сообщение Հրшպшրшկվել է նшխկին նшխшգшհի ձերբшկшլությшն կшդրերը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin