>

ԱԽ քшրտпւղшր Արմեն Գրիգпրյшնը հшստшտեց․ Ինչ է սպшսվում

Մենք հայտարարել ենք, որ բարձրագույն մակարդակում պատրաստ ենք հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել հարցեր։

Այս մասին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ալիևի՝

loading...




Փաշինյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հանդիպելու պատրաստակամության մասին հայտարարությանը։





«Մեր պատրաստակամությունը մինչև այդ էլ եղել է, եթե իսկապես պատրաստակամություն լինի Ալիևի կողմից, հուսով ենք,

որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկումներ տեղի կունենան, և հանդիպումը հնարավոր մոտ ապագայում կարող է տեղի ունենալ»,- հավելել է ԱԽ քարտուղարը։


Ռուսական կողմը շարունակում է աշխատել Երևանի և Բաքվի հետ հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ՝ Ադրբեջանին ականապատման քարտեզների տրամադրման դիմաց և հույս ունի, որ դա կօգնի երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:

«Շարունակում ենք աշխատանքն ականապատման քարտեզների դիմաց հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ:



Վստահ ենք, որ այդ բորբոքիչ հարցերի շուտափույթ և վերջնական կարգավորումը կնպաստի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների բարելավմանը»,- ասել է նա:

Զայցևն ընդգծել է, որ Մոսկվան այդ հարցով իր աշխատանքում առաջնորդվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով,

որոնք «ապագայում նմանօրինակ ողբերգական իրադարձություների բացառման հուսալի երաշխիքն են»:

«Տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերում Ռուսաստանը շեշտը դնում է տվյալ եռակողմ համաձայնագրերից բխող առաջադրանքների իրագործմանը»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Сообщение ԱԽ քшրտпւղшր Արմեն Գրիգпրյшնը հшստшտեց․ Ինչ է սպшսվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin