>

Իրшնի արտшքին հետшխուզությшն սենսшցիпն բшցшհայտпւմը. Ինչ էր пրпշվել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ առնչություն ունեցող տելեգրամյան ալիքներից մեկը՝ Sep ahcybery-ն, քարտեզ է հրապարակել՝ ուշագրավ գրառմամբ:

Իրանական աղբյուրը, մասնավորապես, տեղեկացնում է, որ Թուրքիան և Բաքուն (Ադրբեջանն Իրանում անվանում են «Բաքվի պետություն») մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի Սյունիքի մարզի վրա:

loading...




Ինչպես նշվում է, այդ երկրները դրանով նպատակ ունեին արգելափակել Իրանի ճանապարհը դեպի Եվրոպա, սակայն «չգիտեին, որ պետք չէ շտապել»:





Աղբյուրը դարձվածային արտահայտությամբ ավարտել է հրապարակումը՝ շեշտելով. «Քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»:

Հիշեցնենք, որ Իրանը կտրականապես դեմ է Հայաստանի ինքնիշխան տարածքի հաշվին թուրք-ադրբեջանական կողմին միջանցքի տրամադրմանը՝

իր համար կարմիր գիծ հայտարարելով տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքական դրության ցանկացած փոփոխություն:


Իրանը չի հարցնի Հայաստանի կարծիքը և ինքը զորք կմտցնի Հայաստան, որպեսզի թույլ չտա թուրքերին և ադրբեջանցիներին կտրել Հայաստանը Իրանից

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Քյումարս Հեյդարին ասել է, որ հոկտեմբերի 1-ին բանակը զորավարժություններ կսկսի երկրի հյուսիսարևմտյան շրջաններում:

«Իրանի համար աշխարհաքաղաքական մեծ պարտություն կլինի, եթե թուրքերն ու ադրբեջանցիները, դաշնակցելով բրիտանացիների և հրեաների հետ, կտրեն Իրանի և Հայաստանի միջև սահմանը: Եվ ամենայն հավանականությամբ, նման սցենարի դեպքում Իրանը չի հարցնի Հայաստանի կարծիքը և ինքը զորք կմտցնի Հայաստան, որպեսզի թույլ չտա թուրքերին և ադրբեջանցիներին կտրել Հայաստանը Իրանից:

Ըստ երևույթին, այդ նպատակով այնտեղ անցկացվում են զորավարժություններ», գրում են թալիշական ռեսուրսները:



Հայաստանում Իրանի դեսպանատունը մեջբերել է իրանական «Ջամ-է-ջամ» թերթի հոդվածը, որում ասվում է. «Ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվամիջոցին տրված հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի դեմ հնչեցված մեղադրանքի՝

«Ինչո՞ւ 30 տարիների ընթացքում, երբ Ղարաբաղի շրջակա տարածքները հայերի տիրապետության տակ էին, Իրանի հյուսիսային շրջաններում զորավարժություններ չէին անցկացվում», իրանական «Ջամ-է-ջամ» օրաթերթն իր այսօրվա համարում հոդված է հրապարակել,

որից բերված են մի քանի մեջբերումներ․ Հայաստանը Բաքվի և Անկարայի նման Իրանի սահմանների նկատմամբ սին երազանքներ չունի և նման պահվածք չի ցուցաբերում, Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, Իսրայելի դաշնակիցը չէ,

Հայաստանը Ադրբեջանի Հանրապետության նման Ատրպատականում չի ստեղծել վարձկան-անջատողականների ցանց, Հայաստանը նպատակ չունի Իրանին առևտրական ճանապարհներից դուրս մղելու»։

Հոդվածի հեղինակը նշում է, որ «Ադրբեջանի նախագահի ոչ դիվանագիտական ​​պահվածքը և թուրքական ԶԼՄ-ների միջոցով Իրանին ուղերձ հղելը գաղութացման նշան է»:

Сообщение Իրшնի արտшքին հետшխուզությшն սենսшցիпն բшցшհայտпւմը. Ինչ էր пրпշվել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin