>

Ամիսներ առաջ ընկերս մեկի հետ ծանոթացրեց, ով դրսից ապրանք էր ներմուծում։

loading...



Գործարարը ներկայացրեց իր կողմից ներմուծվող ապրանքների ցանկը և վերջում բառացի ավելացրեց. Ձեր շրջապատը մեծ ա, Բակուր ջան, եթե ինչ֊որ մեկին հետաքրքրի իմ ապրանքը, խնդրում եմ էս համարը փոխանցեք և տվեց իրենց օֆիսի այցեքարտը։
Այդ օրից մի քանի օր անց մի միջոցառման էի հրավիրված, խшռը մարդիկ էին, խմբով կանգնած էինք և այդ պահին մեկը հետաքրքրվեց հենց էն ապրանքով, ինչը օրեր առաջ առաջարկում էր ընկերոջս ծանոթը։ Դե ես էլ առիթից օգտվելով և մտածելով, որ օգտակար կլինի 2 գործարարի իրար կապելը, տվեցի ապրանք ներմուծողի հեռախոսահամարը…





Երեկ զանգ եմ ստանում, ընկերոջս ծանոթն ա՝ ապրանք ներմուծողը, ասում ա. Ձեր միջոցով համարս իմացել ու զանգել ապրանք են ուզել, հիմա էլ փողը չեն տալիս։ Ասում եմ` Ո՞վ։ Մեկի անունն ա տալիս, որին չեմ ճանաչում, միայն ենթադրում եմ, որ վերը նշված միջոցառման ժամանակ ինձնից համար վերցրած մարդը կարող է լինել։ Ասում եմ` Ե՞վ։ Ասում ա` Մի հատ զանգեք ասեք, փողը տա։ Ասում եմ` Իսկ եթե էդ մարդը հեռախոսահամարը ֆեյսբուքի ձեր էջից վերցրած լիներ, Ցուկերբերգի՞ն էիր զանգելու: Ծիծաղում ա, իսկ ես շարունակեցի, որ լրիվ հասկանալի լինի.


— Հարգելիս, եթե պիտի առանց փողի ապրանք տայիր՝ ինչ֊որ ձևով հիմնվելով էդ մարդու կողմից իմ անունը տալուն, ապա առնվազն պետք է զանգեիր ինձ ու հենց էդ ժամանակ էլ տեղեկացվեիր իմ կողմից, որ ես այդ մարդուն չեմ ճանաչում և հետևապես չեմ երաշխավորում։ Մի պահ պաուզայից հետո ասում ա` Բա հիմա ի՞նչ անեմ, զանգերիս չի պատասխանում։ Առանց երկմտելու ասում եմ` Ոստիկանություն դիմի, ու լսում եմ հետաքրքիր պատասխանը` Բայց ոչ մի պայմանագիր ու թուղթ չունեմ։ Ասում եմ` Է՞դ էլ եմ ես ասել, որ առանց պայմանագրի ու թղթի աշխատես)))



Արդարությամբ լի հանգստյան օրեր եմ մաղթում բոլորիս:

Բակուր Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից:

Сообщение Երեկ զանգ եմ ստանում, ընկերոջս ծանոթն ա, ասում ա՝ Ձեր միջոցով համարս իմացել ու զանգել ապրանք են ուզել, հիմա էլ փողը չեն տալիս, ասում եմ` Ո՞վ, մեկի անունն ա տալիս, որին չեմ ճանաչում, ասում եմ` Ե՞վ, ասում ա… появились сначала на Интересные Истории.


add
loading...
.

от admin