>


Այժմ իմ մաբողջ արծաթը փայլում է, ու կիսվում եմ հիանալի հնարքով ձեզ հետ։ Գուցե որևէ մեկը չգիտի այս հնարքի մասին ու շարունակում է օգտագործել անուշադրի սպիրտ, որը բավականին վտանգավոր է առողջության համար։

Ահա թե ինչ է անհրաժեշտ․

  • սոդա
  • փայլաթուղթ
  • եռման ջուր

Ամեն ինչ չափազանց պարզ է։ Վերցրեք ապակե տարա ու ծածկեք այն փայլաթղթով։

loading...









Մեջը դրեք արծաթե զարդերը, մի քանի գդալ սոդա։



Այնուհետև զարդերի վրա եռման ջուր լցրեք ու սպասեք․ պիտի թշշոց լինի։ Դա կտևի մոտ 10-15 րոպե։




Դեռ ջրի մեջ դրած ընթացքում կնկատեք, որ  զարդերն արդեն իսկ մաքրվել են։

Եթե զարդերը շատ էին սևացած ու կեղտոտ, կարող եք ընթացքում մի քիչ էլ սոդա ու եռման ջուր ավելացնել։ Դա կօգնի հասնել ավելի լավ արդյունքի։

Հավատացնում ենք, որ արդյունքը ձեզ կգոհացնի։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin