>

3-ամյա աղջնակ

«Սեբաստիա» բժշկական կենտրոնից երեխայիս դուրս են գրել վատառողջ վիճակում. ախտորոշվել է ասպիրացիոն թոքաբորբ․ ծնող

loading...




Այսօր՝ հոկտեմբերի1-ին, Shamshyan.com լրատվական կայքին է դիմել Երևանի բնակիչ Մովսես Հայրապետյանը, ով իր դժգոհությունն էր հայտնում «Սեբաստիա» բժշկական կենտրոնի բժիշկների աշխատանքից:





Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա իր 4 ամսական երեխային տաքություն ունենալու պատճառով սեպտեմբերի 15-ին տեղափոխել է «Սեբաստիա» բժշկական կենտրոն, որտեղից սեպտեմբերի 20-ի դուրս են գրել, սակայն երեխան ոչ միայն առողջացած չի եղել, այլ հիվանդությունը ավելի է խորացել:

Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում Մ. Հայրապետյանը ասաց. «Ամսի 15 -ին 39.7 տաքությամբ դիմել ենք «Մուրացան» բժշկական կենտրոն, տեղ չլինելու պատճառով ուղեգրվել ենք «Սեբաստիա» բժշկական կենտրոն։


Պառկել ենք միչև ամսի 20-ը՝ «բրոնխիտ» ախտորոշմամբ։ Ամսի 20-ին դուրս ենք գրվել։ Ամսի 22-ին երեխայի մոտ սկսել ա հազ, իսկ ամսի 23-ին ավելի սրացել է: Հաջորդ առավոտ դիմել եմ բժշկի։ Ռիտա Գալստյանն էր, ու ասեց՝ ժամանակ չունեմ, նայեմ. հիվանդները շատ են, գնա պոլիկլինիկա։ Ամսի 25 ին նորից գնացել եմ, բաժնի վարիչը տեղում էր, լսեց թոքերը, ասեց՝ խնդիր չկա, գնացեք տուն:

Բժշկական կենտրոն

Ավելի էր վատանում երեխեն։ Ամսի 26-ին գնացի, նայեցին, ասեցին՝ գրիպ ա, չի կարում շնչի, քիթիկի լվացումներ արեք և եթե գիշերը անհանգիստ լինի, ուրեմն՝ փորիկն ա, մոմիկ կդնեք, պառկեցնելու հիվանդ չի։ Ամսի 27-ին ամբողջ օրը երեխան թույլ էր։



Երեկոյան ու ամբողջ գիշեր փսխում էր, կաթից հրաժարվում էր։ Առավոտյան նորից գնացինք «Մուրացան» ԲԿ։ Ընդունարանի բժիշկը լսեց, ասեց՝ շատ վատ խզզոց կա, հնարավոր ա՝ բրոնխիտ ա։ Պարզվեց, որ երեխան ասպիրացիոն թոքաբորբ ա տանում։

Ուզում եմ հրավիրեմ Առողջապահության նախարարության ուշադրությունը տվյալ բժշկական կենտրոնի և աշխատակիցների վրա, որպեսզի նման մարդիկ չաշխատեն համակարգում»:

Shamshyan.com-ը պատրաստ է հրապարակել «Սեբաստիա» բժշկական կենտրոնի տեսակետը՝ նշված խնդրի շուրջ։

Сообщение «Սեբաստիա» բժշկական կենտրոնից երեխայիս դուրս են գրել վատառողջ վիճակում. ախտորոշվել է ասպիրացիոն թոքաբորբ․ ծնող появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


add
loading...
.

от admin